«Վարչապետը դարձավ կուսակցական, մենք շնորհակալ ենք և ուրախ». Տարոն Մարգարյան

Մեկ գիշերում ՀՀԿ-ին 7000 մարդու անդամակցությունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին չի զարմացրել: Այսօր լրագրողների հետ զրույցում Տ.Մարգարյանը, պատասխանելով հարցին, թե որտեղի՞ց այդքան մարդ, հարցով պատասխանեց. «Հայաստանում քիչ մարդ կա՞ ձեր կարծիքով, որ անկուսակցական է և ցանկություն է հայտնում մտնել ՀՀԿ»:

Նա նշեց, որ ինքը դեռ 18 տարեկանից է անդամագրվել, երբ ՀՀԿ կանոնադրությունը թույլ էր տալիս կուսակցական դառնալ. «ՀՀԿ-ն պահպանողական կուսակցություն է իր գաղափարախոսությամբ: Պետք է բնակչությունից հարցնեք, իրենք գնահատեն, թե պահպանողական կուսակցությանը ոնց են գնահատում: Տարին 12 ամիս, 365 օր Հանրապետական կուսակցությանը նոր կուսակցականներ են անդամակցում: Մենք շատ ուրախ և հպարտ ենք: Մանավանդ վերջին շրջանում վարչապետը դարձավ կուսակցական, մենք շնորհակալ ենք և ուրախ, որ նման բարձր հեղինակությամբ անձը ցանկություն հայտնեց մտնել ՀՀԿ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930