
«Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության ժամանակ ոչ մի չարաշահում չի եղել». Գագիկ Բեգլարյան

Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության ժամանակ ոչ մի չարաշահում չի եղել: Նման հավաստիացում այսօր լրագրողների հետ զրույցում արեց տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը:
«Կառավարության կողմից երբեք չարաշահումներ այս հարցում չեն եղել: Եթե հարկային տեսչությունն ինչ-որ աշխատող ֆիրմա է վերցնում ու այնտեղ տեսնում են չարաշահումներ, դրանց գնահատական են տալիս ու ներկայացնում մամուլին, դա չի նշանակում, որ կառավարության աշխատողը կամ նախարարությունում չարաշահումներ են արել: Երբ որ նույն կառավարությունը նույն այդ կազմակերպությունից 7 մլն դոլար հետգանձում է արել բյուջե, ընդհանուր վճարված 80 մլն-ից, կոնկրետ պարտադի՞ր է փակագծերը բացել: Ուղղակի մարդիկ գրում են այդ մասին, որպեսզի սենսացիա լինի»,- ասաց Բեգլարյանը:
Նա մեջբերեց ներկայիս նախարար Վահան Մարտիրոսյանի խոսքը, թե նախկին նախարարը բարեխիղճ է աշխատել և ոչ մի չարաշահումներ չկան: