Բաժիններ՝

Մահվան ելքով վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն

Նոյեմբերի 24-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի թիվ 51/2 տան մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1966 թ. ծնված Լուսիկ Խաչատրյանին, որը մահացել է:

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 25-ին, ժամը 10.50-ին, բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն և հայտնել, որ նոյեմբերի 24-ին, ժամը 22-ին, Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի թիվ 51/2 հասցեի մոտ իր կողմից վարած «Պեժո Պիպեռ» ավտոմեքենայով ինքն է վրաերթի ենթարկել Լուսիկ Խաչատրյանին:

Անդրանիկ Աղեկյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930