
Դանակահարվել է Չարենցավանի քաղաքապետի որդին. ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանություն Աբովյան բժշկական կենտրոնից նոյեմբերի 25-ին` ժամը 01.30-ին ահազանգ է ստացվել, որ ոտքերի և նստատեղի հատվածում սուր կտրող-ծակող առարկայից ստացված վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան քաղաքի բնակիչ, 22-ամյա Տիգրան Հակոբի Շահգալդյանը:
Ինչպես տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, դեպքի առթիվ կատարվում է հետաքննություն:
Աբովյան բժշկական կենտրոնից էլ մեզ տեղեկացրին, որ տուժող Տիգրան Շահգալդյանը գտնվում է վիրաբուժական բաժանմունքում:
Տիգրան Շահգալդյանը Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի որդին է, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռը: