Բաժիններ՝

Սիրիայում 18 թուրք զինվոր է սպանվել

Թուրքական զինված ուժերի կողմից Սիրիայի տարացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իրականացվող «Եփրատի վահան» գործողության շրջանակներում 18 թուրք զինվոր է սպանվել:

Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը: Սպանված 18 զինվորներից 15-ը սպանվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների կողմից, 3-ը` սիրիական բանակի զինվորների կողմից:

Թուրքիայի զինված ուժերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի պատրվակով 2016 թվականի օգոստոսի 24-ին ներխուժել են սիրիական Ջերաբուլուս քաղաք, որտեղ իրականում պայքարում են սիրիացի քրդերի դեմ: Գործողությունը ստացել է «Եփրատի վահան» անունը: Այդ գործողությամբ Թուրքիան փորձում է Եփրատի արեւմտյան ափից դուրս մղել քրդական ինքնապաշտպանական ուժերը` երկյուղելով, որ սիրիացի քրդերը կարող են ինքնավարություն ստեղծել Եփրատի արեւելյան եւ արեւմտյան ափերին եւ դրանով ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնել 900 կմ երկարությամբ թուրք-սիրիական սահմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930