Բաժիններ՝

Բակո Սահակյանը մասնակցել է Դատախազության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին մասնակցել է ԼՂՀ դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Նախագահը շնորհավորել է ներկաներին մասնագիտական տոնի առթիվ եւ պետական պարգեւներ հանձնել դատախազության մի խումբ աշխատակիցների:

Իր խոսքում Նախագահ Սահակյանը կարեւորել է դատախազության դերը մեր երկրի կյանքում՝ նշելով, որ դա կարեւոր ծառայություն է, որը պահանջում է բարձր մասնագիտական, մարդկային ու բարոյական հատկանիշներ, լուրջ պատրաստվածություն, արհեստավարժություն, անձնվիրություն եւ պատասխանատվություն ծառայողական պարտականությունների իրականացման հանդեպ:

«Համակարգի առջեւ ծառացած հիմնախնդիրները, աշխատակիցների աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավման հարցերը մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում, եւ այսուհետ էլ կարվի հնարավորը դրանք պատշաճ կերպով լուծելու համար»,-ընդգծել է Բակո Սահակյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930