
Զլատան Իբրահիմոբիչը գովել է Մխիթարյանին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը գովեստի խոսքեր է ասել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի հասցեին:
«Լիահույս եմ, որ Հենրիխը բոլորին ցույց տվեց, թե ով է: Գիտեմ, թե ով է Մխիթարյանը՝ տեսնում եմ ամեն օր մարզումների ժամանակ, վնասվածքից հետո դժվարությամբ էր վերականգնվում: Նա իսկական պրոֆեսիոնալ է, որակյալ ֆուտբոլիստ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Զլատան Իբրահիմովիչը:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ը սեփական հակի տակ գերազանցեց «Ֆեյենորդ»-ին (4:0): Երկարատև դադարից հետո «Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել էր մեկնարկային կազմում, ով գերակտիվ էր, բազմաթիվ հնարավորություններ ուներ աչքի ընկնելու: Մխիթարյանը փոխարինվեց խաղի 82-րդ րոպեին: