Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է իր պաշտոնը 2017 թվականին լքելու մտադրության մասին: Այս մասին հայտնում է TASS-ը` վկայակոչելով Բորդյուժայի հայտարարությանը:
Դերասան Արմեն Ջիգարխանյանի մամուլի քարտուղարը հերքել է նրան շտապ հոսպիտալացնելու մասին տեղեկությունը։
«Փաստ է, որ քաղաքական վերադասավորումներ են գնում, ու կունենանք նոր քաղաքական մեծամասնություն՝ նոր բովանդակությամբ և նոր ձևաչափով, ինչը նշանակում է, որ ոչ իշխանական ուժերում նույնպես մինչև 2017թ. կգնան որոշակի այլ բյուրեղացումներ: Ցանկալին այն է լինելու, որ դա լինի ծրագրային և գաղափարական հենքի վրա »,- այսօրվա ասուլիսին նշեց ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննելու է Գևորգ Սաֆարյանի պաշտպանի միջնորդությունը: Փաստաբանը միջնորդել է Գևորգ Սաֆարյանին գրավի դիմաց ազատ արձակել. դատական նիստը նշանակվել է 14:00-ին:
Ճի՞շտ են արդյոք այն լուրերը, որ այսօր Նախագահի նստավայրում նախատեսվում է ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ փետրվարի 12-ին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար:
««Ժառանգությունն» ամենաէական ուժերից մեկն է, մարդկանց միշտ կոչ է անում գնալ անհնազանդության, եթե դառնաք ՄԻ պաշտպան, փաստորեն լքելո՞ւ եք կուսակցությունը: Սա ծուղակ է ձեզ համար՝ ԱԺ-ից «Ժառանգությանը» չեզոքացնելու համար»,- հայտարարեց Տ. Ուրիխանյանը:
Աշխարհի առաջատար երկրները Սիրիայի հարցով համաձայնության եկան Մյունխենում, սակայն խաղաղության մասին խոսելը դեռ վաղ է, գրում է The Telegraph-ը:
Տ. Ուրիխանյանը դժգոհեց, որ, երբ ինքը մոտեցել է Է. Մարուքյանին և առաջարկել միասնական ընդդիմադիր թեկնածու ներկայացնել, Է. Մարուքյանն ասել է, որ ինքը դեռ թեկնածու չունի, այնուհետև առաջադրել է Զ. Փոստանջյանին: Նա հետաքրքրվեց Է. Մարուքյանից՝ ինչո՞վ է դա պայմանավորված:
«Եթե կողմ ենք քվեարկում բյուջեին, չի նշանակում, որ ընդդիմադիր չենք: Մենք վստահ կանգնած ենք մեր ոտքերի վրա, ունենք կադրային ներուժ, որը կարող է օգուտ տալ մեր պետությանը և ունենք սկզբունքներ և մոտեցումներ, որ քննարկում ենք հասարակություն հետ: Ունենք տասնյակ հազարավոր հետևորդներ ու կուսակցականներ։ Եթե այս պահին չենք ընդգրկվում իշխանական կոալիցիայի մեջ, չենք հայտնվում լուսանցքում: Գուցե կա դրա մեջ ճշմարտություն, որ շատ ավելի լավ կլինի, եթե կոնկրետ մոտեցում լինի տարբեր հարցերում, հասկանում եմ, բայց ընդհանուր առմամբ, պետք չէ ժամանակից առաջ ընկնել, ԲՀԿ-ն իր առաքելությունն ունի և ժամանակին այն կկատարի»:
Թայվան կղզում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 67-ի, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հայկական ուժերը ձեռնարկել են դիվերսիոն գործողություն և տալով 5-7 զոհ ստիպված նահանջել, քարոզչական հնարք է և իրականությանը չի համապատասխանում:
Փետրվարի 12-ը ժամանակակից հայ արձակի խոշորագույն ներկայացուցիչ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 81 տարեկան:
ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Գագիկ Մելիքյանը հարց բարձրացրեց՝ «Ժառանգություն» կուսակցության միակ՝ վերջին անդամին ուզում եք տանե՞լ ԱԺ-ից, «կարծում եմ՝ ճիշտ չէ գերեզմանափորը լինել»:
Զինյալները, որոնք գտնվում են Սիրիայի Հալեպ քաղաքի մերձակայքում, մատակակարումներ են ստանում Թուրքիայից: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ինչպես հայտնում է TASS-ը, Սիրիայի Լաթաքիա նահանգի հայաբնակ Քեսաբ քաղաքի բնակիչները նախօրեին մարդասիրական օգնություն են ստացել Ռուսաստանից ու Սիրիայից:
Փետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից «ԻՍՏԻԳԼԱԼ» տեսակի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել քաղաքացիական անձ, ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, հովիվ, 1962թ. ծնված Հակոբ Համբարձումյանը:
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի առողջապահության նախարար Ջիլ Հեննեսին հայտարարել է նոր՝ վերջին երկու օրում արդեն երկրորդ՝ Զիկա վիրուսով վարակման դեպքի մասին, հայտնում է TASS-ը:
Այսօր ժամը 17.00-ին նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում տեղի կունենա ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը:
Վենեսուելայի խորհրդարանը հայտարարել է սննդի ոլորտում արտակարգ դրության մասին՝ կապված երկրում դրա բացակայության հետ, հայտնում է RIA Novosti-ն:
«Ռեալ Սոլթ Լեյքը» ընկերական խաղում 0:1 հաշվով պարտվել է «Պորտլենդին»: Առաջին խաղակեսում «Ռեալ Սոլթ Լեյքի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտնվել է ծեծկռտուքի կիզակետում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:
Փետրվարի 8-9-ը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում Ռազմինֆոն հայտնաբերել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների վիրավորման դեպքեր, որոնց մասին ադրբեջանական պաշտոնական աղբյուրները չեն հայտնել: Հայտնաբերված երկու դեպքում էլ զինծառայողները վիրավորվել են առաջնագծում, մարտական գործողության ժամանակ:
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Բրեննանը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ն արդեն քիմիական զենք է կիրառել, ինչպես նաև ունի հնարավորություն ստեղծել քլորի ու զարինի ոչ մեծ քանակություն, հայտնում է CBS հեռուստաալիքը:
Փետրվարի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության նկատելի աճ:
Մյունխենում Սիրիայի աջակցման խմբի հանդիպման արդյունքում համաձայնեցվել է հայտարարության տեքստը: Ինչպես ասված է հաղորդագրության մեջ, երկրում զինված գործողությունների դադարեցումը կսկսվի մեկ շաբաթվա ընթացքում՝ Սիրիայի կառավարության եւ ընդդիմության հաստատումից հետո:
ՀՅԴ-ն, պորտֆելներ վերցնելով, ցանկանում է մասնակցել ՀՀԿ-ի հետ երկրի թալանին ու միջոցներ կուտակել 2017 թվականին Աժ-ում տեղեր ձեռք բերելու խնդիրը լուծելու համար: Համագործակցության այն խաղերը, որ անընդհատ քաղաքական դաշտում այս երկու կուսակցությունները տալիս են, արդեն դուրս է եկել լուրջ վերաբերմունքի դաշտից:
Եթե վերցնում եք ԿԳ-ն, տարածքային կառավարման եւ էկոնոմիկայի նախարարների պաշտոնները, եւ, ասենք, Արմեն Աշոտյանին փոխարինում է Լեւոն Մկրտչյանը, դա հենց անձերի փոփոխություն չէ՞, համակարգային փոփոխությունները դրա ո՞րն է, դուք ձե՞ր ծրագիրն եք այդտեղ իրականացնելու, թե՞ ՀՀԿ-ի:
Ես ափսոսում եմ, պարոն Աշոտյանն արդեն լիովին տիրապետում էր ոլորտին ու դիմացինին լսելու, լսածի մեջ իրեն անհրաժեշտ ինֆորմացիան արագ ընկալելու, կիրառելու, ստեղծագործելու ունակություններով երիտասարդ և աշխատասեր նախարար էր:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է, ինչպես նաև` տեղ-տեղ մերկասառույց: