Վենեսուելայում պարենի սուր պակասի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
Վենեսուելայի խորհրդարանը հայտարարել է սննդի ոլորտում արտակարգ դրության մասին՝ կապված երկրում դրա բացակայության հետ, հայտնում է RIA Novosti-ն:
Ըննդիմադիր պատգամավորները քննարկումների ժամանակ հայտարարել են, որ տնտեսության վիճակը ճգնաժամային է, իսկ ազգայնացված ձեռնարկությունների թիվը պարենի ոլորտում, որոնք ոչինչ չեն արտադրում, հասել է 300-ի:
Ընդդիմադիր պատգամավոր Խուլիո Բորխեսը, որը արտակարգ դրություն սահմանելու առաջարկի հեղինակն էր, հայտարարել է, որ հիմնական պարենամթերքի դեֆիցիտը հասնում է 87 տոկոսի:
Կապված պարենի ճգնաժամի հետ՝ ընդդիմության պատգամավորները դիմել են ՄԱԿ-ի պարենի ու գյուղատնտեսության կազմակերպությանը ու ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ խնդրելով փորձագետների ուղարկել գնահատելու հարավամերիկյան երկրի 30 մլն բնակիչների պարենային ապրանքների ապահովման ռիսկերը:
Իր հերթին, Վենեսուելայի խորհրդարանի կառավարամետ փոքրամասնության պատգամավորները քննադատել են ընդդիմադիր պատգամավորներին, քանի որ ավելի վաղ հենց ընդդիմադիրներն էին մերժել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ երկրի տնտեսությունում արտակարգ դրություն հայտարարելու առաջարկը: