Բաժիններ՝

Սիրիայի հարցով համաձայնություն ձեռք է բերվել, սակայն խաղաղության մասին խոսելը դեռ վաղ է. Telegraph

Աշխարհի առաջատար երկրները Սիրիայի հարցով համաձայնության եկան Մյունխենում, սակայն խաղաղության մասին խոսելը դեռ վաղ է, գրում է The Telegraph-ը:

Ըստ համաձայնության՝ երկրում զինված գործողությունների դադարեցումը կսկսվի մեկ շաբաթվա ընթացքում՝ Սիրիայի կառավարության եւ ընդդիմության հաստատումից հետո, իսկ մարդասիրական մատչումը պաշարված սիրիական քաղաքներին կվերականգնվի անմիջապես:

Հաշտությունը չի վերաբերելու ԴԱԻՇ-ին, «Ջաբհաթ ան-Նուսրային» ու մյուս ահաբեկչական զինված խմբավորումներին: Ընդ որում՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է հարվածներ հասցնել ահաբեկիչների դիրքերին:

ԱՄՆ պետքարտուղար Ջեն Քերին, սակայն, պատրանքներ չունի այդ նպատակներին հասնելու բարդության մասին: «Դա հավակնոտ առաջադրանք է: Գլխավոր հարցն այն է, թե արդյոք բոլոր կողմերը կկատարեն իրենց պարտավորությունները»,- հայտարարել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Ինչպես նշվում է, հիմնական խնդիրը ազդեցիկ ուժերի գոյությունն է, որոնք շահագրգռված են պատերազմի շարունակմամբ: Ներկայում ո´չ Լավրովը, ո´չ Քերին չեն կարող երաշխավորել կրակի լիարժեք դադարեցում:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը համաձայնության գալը կարևոր քայլ է համարում:

«Այն հաջողություն կունենա միայն այն դեպքում, եթե սիրիական ռեժիմին աջակցող ուժերը փոխեն իրենց դիրքորոշումը»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս