
ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի փոխարեն կլինի հուշագիր. aravot.am

Aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր ժամը 17.00-ին նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում տեղի կունենա ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը: Խոսակցություններ տարածվեցին, թե այսօր կայանալու է ՀՀԿ խորհրդի նիստ, որից հետո արդեն հստակ կհրապարակվի թե ո՞ր պորտֆելներն են տրվելու ՀՅԴ-ին: Կայքի աղբյուրի փոխանցմամբ, սակայն, ՀՀԿ-ում որոշել են չբարդացնել գործընթացը եւ «ձեւական բաների» հետեւից չընկնել, քանի որ նախագահի եւ ՀՅԴ վերնախավի բանակցությունների արդյունքում բոլոր պայմանավորվածություններն արդեն իսկ ձեռք են բերվել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: