Խոսել են ադրբեջանական զինուժի թաքցրած վիրավորները

razm.info-ն գրում է. Փետրվարի 8-9-ը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում Ռազմինֆոն հայտնաբերել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների վիրավորման դեպքեր, որոնց մասին ադրբեջանական պաշտոնական աղբյուրները չեն հայտնել: Հայտնաբերված երկու դեպքում էլ զինծառայողները վիրավորվել են առաջնագծում, մարտական գործողության ժամանակ:

Փետրվարի 8-ին ադրբեջանական Publika.az լրատվակայքին հարցազրույց է տվել առաջնագծում ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամ դարձած, 1990-ին ծնված, Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյտենանտ Մուսավի Քամիլ Իբադեթ օղլուն (Musavi Kamil İbadət oğlu):

Պատասխանելով Publika.az-ի լրագրողի հարցին, թե ովքեր են նրան այցելել հոսպիտալում գտնվելու ժամանակ` նախկին զինվորականը նշում է ազգականների, ընկերների, ինչպես նաև զորացրված ծառայակիցների մասին: Պարզ է դառնում, որ առաջնագծում ծանր վնասվածքներ ստացած, մեկ ոտքը և աչքը կորցրած զինծառայողին չեն այցելել Ադրբեջանի պաշտպանության նախարարության ու զինված ուժերի ներկայացուցիչներ, հակառակ դեպքում նախկին զինվորականը, ամենայն հավանականությամբ, կնշեր այդ մասին:

Ադրբեջանի ԶՈւ նախկին զինծառայողն ավելացնում է, որ միջադեպից հետո վախենում էր միայնակ մնալ հոգսերի հետ, սակայն նրան օգնում են Ղազախի շրջանից ընտրված պատգամավորը, ևս երկու ձեռներեցներ, ինչպես նաև հարազատները:

Այստեղ ևս նախկին զինծառայողը չի հիշատակում պաշտպանության նախարարության կամ պետական այլ մարմինների կողմից ցուցաբերվող օգնության մասին, ինչից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի զինված ուժերը չեն հոգում առաջնագծում հաշմանդամ դարձած զինծառայողի հոգսերը:

Բացի արդեն նշվածը, Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչ, նախկինում ազատ ոճի ըմբշամարտիկ Քամիլ Մուսավիի վերաբերյալ տեղեկություններ են հրապարակվել նաև սոցիալական ցանցերում, որտեղից պարզ է դառնում, որ ավագ լեյտենանտը վիրավորվել է դիվերսիայի ժամանակ:

Musavi-Kamil-İbadət-oğlu-2

Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյտենանտ Մուսավի Քամիլ Իբադեթ օղլուն կենտրոնում (Musavi Kamil İbadət oğlu)

Ֆարզալիզադե Ռուսլանի (կորցրել է աչքն ու մատները)

Փետրվարի 9-ին հայտնի է դարձել առաջնագծում ծանր վնասվածքներ ստացած ևս մեկ զինծառայողի՝ նախկին պայմանագրային Ֆարզալիզադե Ռուսլանի (Fərzəlizadə Ruslan) մասին, ում մասին ադրբեջանական զինուժը նույնպես չէր հայտնել:

Անդրադառնալով այս վիրավորին` նշենք, որ սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում Ռազմինֆոյին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Ֆարզալիզադե Ռուսլանը ծառայել է հետախուզությունում՝ որպես գնդացրորդ, և առաջնագծում վիրավորվել է ականի պայթյունից ու կորցրել ձախ աջքը և ձախ ձեռքի մատները:

Fərzəlizadə-Ruslan

պայմանագրային զինծառայող Ֆարզալիզադե Ռուսլանի (Fərzəlizadə Ruslan)
Ադրբեջանի ԶՈւ նախկին պայմանագրային զինծառայող Ֆարզալիզադե Ռուսլանի (Fərzəlizadə Ruslan)
Նշենք, որ 2016 թ. Ռազմինֆոն Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում արձանագրել է մահացու ելքով 4 դեպք, վիրավորների մասին հայտարարություններ մինչ այս չէին տարածվել։

Տեսանյութեր

Լրահոս