«Սա ծուղակ է ձեզ համար՝ ԱԺ-ից «Ժառանգությանը» չեզոքացնելու համար». Տիգրան Ուրիխանյանը զգուշացրեց Զարուհի Փոստանջյանին

Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցի քննարկման ընթացքումկ Մարդու իրավուքների պաշտպանի թեկնածու Զարուհի Փոստանջյանի ելույթից հետո Տիգրան Ուրիխանյանը հարց բարձրացրեց:

««Ժառանգությունն» ամենաէական ուժերից մեկն է, մարդկանց միշտ կոչ է անում գնալ  անհնազանդության, եթե դառնաք ՄԻ պաշտպան, փաստորեն լքելո՞ւ եք կուսակցությունը: Սա ծուղակ է ձեզ համար՝ ԱԺ-ից «Ժառանգությանը» չեզոքացնելու համար»,- հայտարարեց Տ. Ուրիխանյանը:

Ի պատասխան Զ. Փոստանջյանն ասաց. «Եթե  Զարուհի Փոստանջյանը գործունեություն չի ծավալում՝ չի նշանակում, որ «Ժառանգությունը» չկա: Մենք ընդհանուր ժողովրդի շահի համար ենք այս գործընթացի մեջ ներգրավվել»:

Նշենք, որ ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը նույնպես հայտարարեց, որ ինքը Զարուհի Փոստանջյանի օգտին է քվեարկելու:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս