Հալեպի շրջանում գտնվող զինյալները մատակարարումներ են ստանում Թուրքիայից. Լավրով

Զինյալները, որոնք գտնվում են Սիրիայի Հալեպ քաղաքի մերձակայքում, մատակակարումներ են ստանում Թուրքիայից: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ Հալեպի արևմտյան արվարձանները մինչ օրս վերահսկվում են «Ջաբհաթ ան-Նուսրա», «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորումների կողմից:

«Նրանք Հալեպը շրջափակում են արևմտյան կողմից, արևելյան կողմում կառավարական ուժերը մեր օգնությամբ ապահովել են այդ քաղաքի ապաարգելափակումը: Մեր տեղեկություններով՝ նրանք, որոնք փախչում են այդ շրջանից, զինյալներն են, որոնք փրկվում են:

Չմոռանանք, որ բոլոր նրանք, որոնք գտնվում են Հալեպի շուրջ՝ և´ «Ջաբհաթ ան-Նուսրան», և´«Ջեյշ ալ-Իսլամը», և´«Ահրար աշ-Շամը» ու մյուս առանձին՝ ավելի չափավոր խմբավորումները, մատակարարվում են նույն երթուղով՝ Թուրքիայից եկող կետից: Այս գործոնը հարկավոր է նկատի ունենալ, քանի որ բանաձևը, որն ընդունել է ՄԱԿ-ի ԱԽ-ն, արգելում է ցանկացած մատակակարում, որն աջակցում է ահաբեկչական խմբավորումներին»,- ասել է Լավրովը:

Տեսանյութեր

Լրահոս