Բաժիններ՝

Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 67-ի

Թայվան կղզում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 67-ի, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր 62 զոհի մասին: Երկրաշարժի հետևանքով վնասվածքներ է ստացել 559 մարդ, որոնում են ավելի քան 60 մարդու: 65 մարդու մարմին է հայտնաբերվել փրկարարների կողմից Տայնան քաղաքի 17 հարկանի շենքի փլատակների տակ:

Թայվանի դատախազությունը կալանավորել է Golden Dragon Building-ի ներկայացուցիչներին, որոնք փլուզված շենքի կառուցողներն են եղել:

Ինչպես հայտնել են Թայնանի իշխանությունները, ընկերության ներկայացուցիչները կալանավորվել են անզգուշաբար մահ հասցնելու կասկածանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29