Բաժիններ՝

«Ես ափսոսում եմ». Անահիտ Բախշյանը՝ Արմեն Աշոտյանի պաշտոնանկության մասին

Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես ափսոսում եմ, պարոն Աշոտյանն արդեն լիովին տիրապետում էր ոլորտին ու դիմացինին լսելու, լսածի մեջ իրեն անհրաժեշտ ինֆորմացիան արագ ընկալելու, կիրառելու, ստեղծագործելու ունակություններով երիտասարդ և աշխատասեր նախարար էր:

Ինձ համար շատ կարևոր էր նաև այն, որ իր մասին ցանկացած քննադատություն հանգիստ էր լսում, քեն չէր քշում ու այդ քննադատության թեմայի շուրջ, առանց ջղաձգումների, կարող էր հետդ խոսել ու հակառակի մեջ համոզել կամ չհամոզել:

Անձամբ այս ամենը տեսել ու զգացել եմ իր հետ աշխատելու 8 տարիների ընթացքում:

Հիշեցնեմ, որ նախարար Արմեն Աշոտյանին ոլորտի բացթողումների վերաբերյալ առարկայական քննադատողներից մեկը ես եմ եղել:

Պարոն Աշոտյան, ես շնորհակալ եմ մեր 8-ամյա արդյունավետ համագործակցության համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս