
Ջիգարխանյանի մամուլի քարտուղարը հերքում է դերասանի հոսպիտալացման մասին լուրերը

Դերասան Արմեն Ջիգարխանյանի մամուլի քարտուղարը հերքել է նրան շտապ հոսպիտալացնելու մասին տեղեկությունը։
Նատալիա Կորնեևայի հետ կապ է հաստատել РЕН-ТВ-ն։
Ջիգարխանյանի մամուլի քարտուղարի խոսքով՝ դերասանի մոտ սեզոնային գրիպ է, ու այժմ նա գտնվում է տանը։
ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը, թե դերասանը սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, նույնպես հերքվել է։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե Ջիգարխանյանին հոսպիտալացրել են սրտի հետ կապված խնդրի պատճառով, և նա գտնվում է մոսկովյան հիվանդանոցներից մեկի սրտաբանական բաժանմունքում։
Մոսկվայի դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունը հայտնում է, որ դերասանի հոսպիտալացման մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում։
Թատրոնից հայտնել են, որ 80-ամյա Ջիգարխանյանն իրոք հիվանդ է, և նա բարձր ջերմությամբ ուղեկցվող գրիպը բուժում է տնային պայմաններում։