Բաժիններ՝

Զիկա վիրուսը հասել է Ավստրալիա

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի առողջապահության նախարար Ջիլ Հեննեսին հայտարարել է նոր՝ վերջին երկու օրում արդեն երկրորդ՝ Զիկա վիրուսով վարակման դեպքի մասին, հայտնում է TASS-ը:

Ավստրալացի նախարարը հայտնել է, որ հղի կինը վերջերս է հայրենիք վերադարձել արտերկրից, սակայն չի նշել, թե որ երկրից:

Այդ վիրուսով վարակված հղի ավստրալուհու առաջին դեպքը գրանցվել էր օրեր առաջ Քվինսլենդ նահանգում:

Ավստրալիայում այս տարի արդեն հաստատվել է Զիկայով վարակման 6 դեպք, իսկ 2014 և 2015 թվականներին համապատասխանաբար, 13 և 7 նման դեպք, ընդ որում, բոլոր ավստրալացիներն այդ վիրուսով վարակվել էին՝ գտնվելով օտար երկրներում:
Վիկտորիա նահանգի առողջապահության նախարարը ընդամենը ասել է այն, ինչ վերջին շաբաթներին հայտարարում են երկրի իշխանությունները:

«Ավստրալացիների համար ոչ մի սպառնալիք չկա, քանի որ վիրուսը մարդուց մարդուն չի փոխանցվում, իսկ երկրի տարածքում մոծակներ չկան, որ հիվանդությունը տարածեն»,- ասել է Ջիլ Հեննեսին:

Զիկա վիրուսը, որը լայն տարածում է ստացել Լատինական Ամերիկայում, հայտնաբերվել է 1947 թվականին Ուրուգվայում: Հիվանդության ներկայիս բռնկումը անվանում են խոշորագույնը պատմության մեջ:

ԱՀԿ-ի տվյալով՝ 3-4 միլիոն մարդ կարող է վարակված լինել Հարավային, Կենտրոնական ու Հյուսիսային Ամերիկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս