
ԼՂՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հայկական ուժերը ձեռնարկել են դիվերսիոն գործողություն և տալով 5-7 զոհ ստիպված նահանջել, քարոզչական հնարք է և իրականությանը չի համապատասխանում:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն