Համացանցում տարածում է ստանում նոր թրենդ: Ըստ The Metro-ի՝ կանայք ավելի ու ավելի հաճախ են սկսել իրենց մազերը ներկել երկնագույն կամ կապույտ գույնի՝ ջինսերի երանգով:
Միջինքի օրը տոնական նշանակություն չունի, ուստի պահքն այդ օրը չի լուծվում, այլ պահվում է նույն խստությամբ:
Անոթները մաքրելու տիբեթյան մեթոդը հայտնաբերվել է մի շարք աշխատությունների ուսումնասիրությունից հետո: Այս մեթոդն ի վիճակի է նաև երկարացնել երիտասարդությունը: Մեթոդի հիմնական բաղադրիչը սխտորն է:
Մարտի 1-ից արդեն գործում է համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը: Այսուհետ ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից վարորդները կարող են չսպասել ապահովագրական ընկերության աշխատակցին, կնքել այդ համաձայնագիրը և հեռանալ դեպքի վայրից, եթե ակնկալվող վնասի հատուցման չափը չի գերազանցում 50 հազար դրամը: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, ի պատասխան մեր հարցման, ներկայացրել է գործընթացի մանրամասները:
Նախօրեին Լոս Անջելեսում կայացած «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող ճանաչված դերասան Լեոնարդո Դի Կապրիոն մոռացել է իր առաջին արձանիկը ռեստորանում, գրում է TMZ պորտալը:
Մազաթափությունը տհաճ երևույթ է, որն անհանգստություն է պատճառում շատերին: Սակայն պետք չէ հուսահատվել, քանի որ գոյություն ունեն բնական բաղադրատոմսեր, որոնք օգնում են ազատվել մազաթափությունից և վերադարձնել մազերին իրենց գեղեցիկ և փարթամ տեսքը:
Levante S թոփ տարբերակը (430 ձիաուժ) ժամում 0-ից մինչեւ 100 կիլոմետր թավառք է հավաքում 5,2 վայրկյանում եւ զարգացնում է ժամում 264 կիլոմետր առավելագույն արագություն: Վառելիքի ծախսը NEDC ցիկլով կազմում է 10,9 լիտր 100 կիլոմետրի համար:
Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մտել է մադրիդյան «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների ցուցակ: Ըստ Fichajes.net պարբերականի ինֆորմացիայի, «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Վալվերդեի մեջ տեսնում է Զինեդին Զիդանի փոխարինողին, ում նկատմամբ կորցրել է վստահությունը թիմի մի քանի անհաջող խաղերից հետո:
Մարտի 1-ին, ժամը 21.01-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանում քիչ չեն արագ սննդի կետերը: Թե որքանո՞վ պահանջված կլինի McDonald’s-ը Հայաստանում, և ի՞նչ կփոխի այն մեր շուկայում, 168.am-ը հետաքրքրվեց Էկոնոմիկայի նախարարության Առևտրի վարչության պետ Գագիկ Քոչարյանից:
«Պատմական տարբեր ժամանակներում ռուս-թուրքական մերձեցումներն ու առճակատումները մեզ համար խիստ բացասական հետևանքներ են ունեցել։ Մենք նաև չպետք է էմոցիոնալ արձագանքենք ռուս-թուրքական առճակատմանը, դրա շուրջ Ռուսաստանում ծավալվող դիսկուրսներին, և այլն»։
Գնալով իրավիճակն ավելի էր լարվում: Թե՛ տրասնպորտում, թե՛ շուկայում, թե՛ ամենուր խոսակցություններ էին գնում, որ հայերին շուտով կվտարեն Ադրբեջանից: Իրինան ասում է՝ վստահություն ուներ, որ իրավիճակը կշտկվի, սակայն հաջորդեցին Սումգայիթյան ջարդերը:
«168 Ժամի» (168.am) զրուցակիցն է նախկինում «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ, «Կալիֆորնիա Կուրիեր» պարբերականի հրատարակիչ Հարութ Սասունյանը:
«Այս վերջում էլ, որ էդ տղերքին հանեցին իրար դեմ՝ չի կարելի, իմ մարտական ընկերներն են, էդ որ հանում են իրար դեմ, էդ մարդիկ եթե կռվի դաշտ մտնեին, կընկնավորվեին, վախից տակները կթրջեին, իրենք են սարքում էդ ամեն ինչը: Կամ՝ որ ասում են՝ «դու ասում ես՝ Սերժ Սարգսյանը իմ մարտական ընկերն է», հիմա էլ եմ ասում, ի՞նչ տարբերություն ունի, որ մենք տարբեր քաղաքական հայացքներ ունենք, ինքը կա ու կլինի իմ մարտական ընկերը, ու բոլոր տղերքը. ուրիշ ճամփա ենք մենք անցել»:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս ավարտել կորիզավոր պտղատու ծառատեսակների էտը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:
ԵՄ Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը ներկայացրել է «Հայկական վերածնունդ» կուսակցության տեսակետները։
Ուրախ եմ ողջունել Երևանում Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ տիկին Ֆեդերիկա Մոգերինիին: Սա մեր հյուրի առաջին այցն է Հայաստան, որն, անկասկած, դրականորեն կանդրադառնա ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման վրա:
Դարի պահանջին համահունչ մեծանում է կայքերի նկատմամբ հետաքրքրությունը:
Ուժեղացված ծառայություն հանրապետության ավտոճանապարհներին:
Հայաստանում ավիացիայի վերելքի մասին պաշտոնյաների հուզիչ հայտարարությունները վերջ չունեն։ Ոլորտի մասնագետների քննադատություններին, որ, ըստ էության, «Բաց երկնքի» քաղաքականությունը հանգեցրել է ռուսական ընկերության կողմից ոլորտի մենաշնորհացման, և մրցակցության անհնարինության պայմաններում ոլորտը զրկվել է զարգացման հեռանկարից, իշխանության ներկայացուցիչները հակադարձում են, թե ավիաոլորտը կայուն տեմպերով զարգանում է։
Մարտի 1-ին, ժամը 20.08-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Սպանդարյան Մաշտոց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սպանության և ապօրինի զենք կրելու մեղադրանքներով հետախուզվողին հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ Ֆինանսների նախարարությունը վերակազմակերպվել է։
Արարատի մարզում կատարված սպանության մանրամասները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին և նրա գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնահերթություն է»,-անդրադառնալով ԼՂ հակամարտությանը այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՄ Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:
Քրիստինեն բաց կապույտ աչքեր ունի ու ոսկեգույն մազեր. ճիշտ երկնքի ու արեւի համադրության նման: 8 տարեկան է: Երազում է բժշկուհի դառնալ, որ «սրսկի՝ մարդիկ լավանան». գուցե այն պատճառով, որ տատիկն է հիվանդ: Երկրորդ դասարանում է սովորում, հիմնականում՝ չորսերով:
«Նախորդ տարին կարևոր էր ՀՀ-ԵՄ հարաբերությունների տեսանկյունից»,-այս մասին Երևանում լրագրողերի հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՄ Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին` ամփոփելով իր երևանյան այցը:
«Անկախության տարիների սկզբից ի վեր քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել: 1988 թվականի երկրաշարժի, ղարաբաղյան պատերազմի ժամանակ շատ դժվար պայմաններ էին, որովհետև մի համակարգից անցում էինք կատարում մեկ ուրիշին, օրենսդարական կարգավորումները բավարար չէին: Այսօր իրավիճակը բոլորովին այլ է»,-ասաց Վրեժ Գաբրիելյանը: