«Ղարաբաղյան ստատուս-քվոն չի կարող երկար պահպանվել». Ֆեդերիկա Մոգերինի

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնահերթություն է»,- անդրադառնալով ԼՂ հակամարտությանը այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՄ Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

Նա նաև նշեց, որ ստատուսքվոն չի կարող երկարպահպանվել, բայց հակամարտությունը չունի նաև ռազմական լուծում: Ըստ նրա՝ ԵՄ-ն աջակցում է Մինսկի խմբի (ԵԱՀԿՄԽ) համանախագահների ջանքերին, Մադրիդյան սկզբունքներին և տարրերին:

Մոգերինին ընդգծեց, որ կարևոր է ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և բռնությունների աճից: Նա նաև նշեց, որ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿՄԽ ջանքերին և հետաքննական մեխանիզմների ներդրման հարցին:

«ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել խաղաղ կարգավորման ջանքերին և մարդկանց միջև անհատական շփումներին», – ասաց Մոգերինին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031