Բաժիններ՝

Պերեսը կազմել է մարզիչների ցուցակ, որոնք կարող են ամռանը գլխավորել «Ռեալը»

Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մտել է մադրիդյան «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների ցուցակ: Ըստ Fichajes.net պարբերականի ինֆորմացիայի, «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Վալվերդեի մեջ տեսնում է Զինեդին Զիդանի փոխարինողին, ում նկատմամբ կորցրել է վստահությունը թիմի մի քանի անհաջող խաղերից հետո: Մադրիդցիների նախագահին դուր է գալիս իսպանացի մասնագետի աշխատանքային ոճը, ընդ որում, նրա պայմանագրի ժամկետն «Ատլետիկի» հետ լրանում է այս տարվա հունիսի վերջին: Դա Վալվերդեին դարձնում է ավելի նախընտրելի տարբերակ Պերեսի համար, քանի որ մյուս հնարավոր թեկնածուները` Յոախիմ Լյովը և Մաուրիսիո Պոչետինոն, մադրիդյան ակումբի վրա շատ ավելի թանկ կնստեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031