Բաժիններ՝

Դի Կապրիոն «Օսկարի» արձանիկը մոռացել է ռեստորանում. ԶԼՄ-ներ

Նախօրեին Լոս Անջելեսում կայացած «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող ճանաչված դերասան Լեոնարդո Դի Կապրիոն մոռացել է իր առաջին արձանիկը ռեստորանում, գրում է TMZ պորտալը:

Ինչպես հայտնում է պարբերականը, դերասանը հաղթանակը տոնել է Ago ռեստորանում: Երբ նա արդեն լիմուզինի մեջ է եղել, ինչ-որ մեկը դուրս է վազել ռեստորանից նրա «Օսկարով»: Ինչպես նշվում է, դա այնպիսի տեսք է ունեցել, կարծես Դի Կապրիոն արձանիկը մոռացել է ռեստորանում:

Դերասանը մրցանակի է արժանացել ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինիարիտուի «Փրկվածը» ֆիլմի համար: Նրա հետ միասին այդ մրցանակին հավակնում էին Բրայան Քրենսթոնը («Թրամբո»), Մայքլ Ֆասբենդերը («Սթիվ Ջոբս»), Մեթ Դեյմոնը («Մարսիացին») ու Էդդի Ռեդմեյնը («Դանիացի աղջիկը»):

Հենց այս անվանակարգի շուրջ էր ծավալվում գլխավոր ինտրիգը: Բուքմեյքերները խաղադրույքներ էին ընդունում, թե արդյոք այս տարի բաղձալի արձանիկը բաժին կհասնի Դի Կապրիոյին, ով ավելի վաղ 5 անգամ մրցանակի էր առաջադրվել, բայց ապարդյուն:

https://www.youtube.com/watch?v=cblK_bK2Wl0

[16:18:07] carmen ghukasyan: http://ria.ru/culture/20160301/1382431043.html

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս