Անոթները մաքրող տիբեթյան մեթոդ

Անոթները մաքրելու տիբեթյան մեթոդը հայտնաբերվել է մի շարք աշխատությունների ուսումնասիրությունից հետո: Այս մեթոդն ի վիճակի է նաև երկարացնել երիտասարդությունը: Մեթոդի հիմնական բաղադրիչը սխտորն է: Ապացուցված է, որ սխտորի միջոցով կարելի է բուժել անոթային հիվանդությունները, քանի որ օրգանիզմն այս դեպքում սկսում է ինքնուրույն ազատվել ավելորդություններից: Աթերոսկլերոզի, գլխացավերի, տեսողության բուժումը, լսողությունը լավացնելը, վարիկոզային երակների առաջացման ռիսկը նվազեցնելը հնարավոր է այս մեթոդի միջոցով: Այս պրոցեդուրան կրկնվում է 3-6 տարին մեկ անգամ:

Թուրմ պատրաստելու համար վերցրեք 350 գ մաքրած սխտորը, մանրացրեք, որպեսզի խյուսանման զանգված ստանաք, լցրեք տարայի մեջ, կափարիչով ծածկեք և դրեք մութ վայրում: Մի որոշ ժամանակ անց, երբ սխտորը հյութ տա, պետք է վերցնել դրանից 200 գ և լցնել կես լիտրանոց տարայի մեջ: Ապա վրան ավելացրեք 200մլ բժշկական սպիրտ (96%-ոց): Կափարիչը պինդ ծածկեք և թողեք թրմվի ևս 10 օր: Ստացված զանգվածը քամեք թանզիֆի միջոցով, կրկին ծածկեք և դրեք թրմվելու ևս 3 օր:

Օրական 3 անգամ 25 կաթիլ օգտագործեք այս լուծույթից այնքան ժամանակ, մինչև լուծույթն ամբողջովին վերջանա: 50մլ եռացրած-սառեցրած կաթի մեջ լցրեք 25 կաթիլ լուծույթից և ուտելուց կես ժամ առաջ խմեք ամբողջը: Կարող եք միանգամից ջուր խմել: Ջուրը պետք է խմել 3 անգամ շատ: Կուրսը պետք է շարունակել 3 ամիս:

Հակացուցումներ

Կարդացեք նաև

Այս թուրմը չի կարելի օգտագործել էպիլեպսիա և երիկամային հիվանդություն ունեցող անձանց: Հղիներին լուծույթը նույնպես արգելված է:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս