«ԵՄ-ն քննարկում է սիրիահայերի ինտեգրման համար Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցը». Մոգերինին՝ Երևանում

«Նախորդ տարին կարևոր էր ՀՀ-ԵՄ հարաբերությունների տեսանկյունից»,-այս մասին Երևանում լրագրողերի հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՄ Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին` ամփոփելով իր երևանյան այցը:

Մոգերինին տեղեկացրեց, որ Հայաստանում իր ինտենսիվ այցի ընթացքում հանդիպել է ՀՀ նախագահի, ԱԳ նախարարի, ԱԺ-ում ներկայացված քաղաքական կուսակցությունների, ինչպես նաև չափազանց ակտիվ քաղաքացիական հասարակութան ներկայացուցիչների հետ: Ըստ եվրոպացի դիվանագետի՝ նախորդ տարին կարևոր էր ՀՀ-ԵՄ հարաբերությունների տեսանկյունից, քանի որ տարին նշանավորվել է դեկտեմբերին մեկնարկած բանակցություններով: Մոգերինիի խոսքով՝այսօր իրենք դիտարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների շրջանակները: Սակայն, նրա համոզմամբ, կարևոր է, որպեսզի լայն հասարակությունը լինի այս գործընթացի մի մասը:

Ֆեդերիկա Մոգերինին ընդգծեց, որ ցանկանում են լավ գործընկերներ լինել, որը բացառում է մրցակցությունը, և այլն: «ԵՄ-ի համար այս դժվար ժամանակներում ԵՄ-ն ՀՀ-ի համար առաջին առևտրային գործընկերն է, առաջին ներդրողը, առաջին դրամաշնորհային գործընկերը: Բայց խոսքը միայն փողի մասին չէ:

Անհրաժեշտ է շեշտել ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը, սահմանադրության և օրենսդրական փոփոխությունները, բարեփոխումները: Հատուկ ուշադրություն է անհրաժեշտ Ընտրական օրենսգրքի բարփոխումների համար և այս բարեփոխումը պետք է իրականացվի մասնակցային ձևաչափով»,- ասաց Ֆ. Մոգերինին:

Նա նաև ընդգծեց, որ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի զեկույցին: Եթե կեղծիքները հաստատվեն, ապա, նրա խոսքով, անցկացված հանրաքվեն բաց թողնված հնարավորություն կլինի: Մոգերինին ասաց, որ ՀՀ-ն պետք է ջանքեր գործադրի շարժունակությունը, բարեփոխումները մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների հարցում առաջընթաց ապահովելու համար:

Ըստ նրա, կարևոր է նաև լավ օգտագործել ԵՄ աջակցությունը: ԵՄ Բարձր ներկայացուցչի փոխանցմամբ՝ քննարկվել են նաև տարածաշրջանային խնդիրներ, հավանականությունը Իրանի ևՍիրիայի համագործացկության տեսանկյունից: Քննարկվել են նաև Սիրիայի փախստականների ինտեգրման խնդիրը: «ԵՄ-ն քնարկում է ՀՀ-ին աջակցություն տրամադրելու հարցը ԵՄ պահուստային ֆոնդերի հաշվին»,-ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս