Մհեր Շահգելդյանը Ֆեդերիկա Մոգերինիին է ներկայացրել «Հայկական վերածնունդ» կուսակցության տեսակետները

ԵՄ Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը
ներկայացրել է «Հայկական վերածնունդ» կուսակցության տեսակետները։

Ինչպես «Արմենպրես»­-ին տեղեկացրին կուսակցությունից, խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին՝ Մհեր Շահգելդյանը շեշտել է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես բանակցությունների միջոցով:

Նա նաև ընդգծել է, որ, ընտրական գործընթացները թափանցիկ և ժողովրդավարական չափանիշներով ապահովելու համար, նոր Ընտրական օրենսգրքում պետք է ամրագրվեն դրույթներ, որոնք իրավական պատնեշ կլինեն ընտրակեղծիքների առաջ ինչպես 2016թ. ՏԻՄ ընտրությունների, այնպես էլ 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նա փաստել է, որ նոր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ առկա է ընդդիմության համագործակցություն:

Որպես կարևոր դրույթ՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչը կարևորել է քվերկած քաղաքացիների ընտրացուցակների
հրապարակումը։

Տեսանյութեր

Լրահոս