Վթար Արամուս գյուղի սկզբնամասում. կան տուժածներ

Մարտի 1-ին, ժամը 21.01-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» 34 ZU 618 (վարորդ՝ Ա. Մ., ծնվ.1985 թ.) և «ՎԱԶ-2108» մակնիշի 58 ՏՏ 800 պետհամարանիշերի (վարորդ՝ Կ. Ղ. ծնվ. 1987 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1995 թ. ծնված Դ. Հ.-ը արգելափակվել է ավտոմեքենայի սրահում:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Դ. Հ.-ին, ով հոսպիտալացվել է Աբովյանի, այնուհետև «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

Տեսանյութեր

Լրահոս