Maserati-ն պաշտոնապես ներկայացրել է իր առաջին քրոսովերը
Իտալիայի Maserati ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր առաջին քրոսովերը, որը կոչվում է Levante: Անվանումն, ըստ ֆիրմայի ավանդույթի, տրվել ի պատիվ միջերկրածովյան քամիներից մեկի: Ավտոմոբիլի սալոնի հարդարման համար օգտագործվել է Ermenegildo Zegna մետաքս: Ավտոմեքենայի հանձնարարելի գինն առայժմ չեն հայտնում: Այս մասի ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
Levante-ն ստեղծելիս օգտագործվել է Quattroporte եւ Ghibli մոդելների ճարտարապետությունը: Ավտոմոբիլն ունի աերոդինամիկական լավ բնութագրեր. Օդի դիմադրության Cx գործակիցը կազմում է 0,31: Քրոսովերը կհանդերձվի ինչպես երկտուրբինային վեցագլան V-աձեւ բենզինային շարժիչով (աշխատանքային ծավալը երեք լիտր, հզորությունը 350 կամ 430 ձիաուժ), այնպես էլ վեցագլան տուրբոդիզելով (աշխատանքային ծավալը երեք լիտր, հզորությունը 275 ձիաուժ):
Levante S թոփ տարբերակը (430 ձիաուժ) ժամում 0-ից մինչեւ 100 կիլոմետր թավառք է հավաքում 5,2 վայրկյանում եւ զարգացնում է ժամում 264 կիլոմետր առավելագույն արագություն: Վառելիքի ծախսը NEDC ցիկլով կազմում է 10,9 լիտր 100 կիլոմետրի համար: