Դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգերից և գնդացիրներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 450 կրակոց: Հյուսիսարևելյան /Մարտակերտ/ պաշտպանական հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ /2 արկ/:
Ախուրյանի, Մարալիկի, Աշոցքի, Աբովյանի, Մարտունու, Դիլիջանի, Ճամբարակի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ մենաշնորհների դեմ վարչապետ Կարեն Կարապետյանի վճռական պայքարի արդյունքում բանանի շուկայում հայտնված նոր ներկրողը Սամվել Ալեքսանյանն է:
Արդեն հայտնել ենք, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նաբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող երկու անձ 22 խցում վիճաբանել, ապա դանակահարել էին իրար։ Մեզ հայտնի դարձավ, որ վիրավորում ստացածներից մեկը՝ 21-ամյա կալանավորը, դեպքից հետո շտապ հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ պարզվել է, որ վնասվել է նրա թոքը։
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պաշտոնանկությունից հետո փորձել է հանդիպել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ եւ որոշ անձնական հարցեր քննարկել: Վլադիմիր Գասպարյանը կտրուկ մերժել է հանդիպման հրավերը:
«ՉԻ» տեղեկություններով՝ մինչ պետական մակարդակով օրենքներ են ընդունվում ՀՀ քաղաքացիների գրպանից 1000-ական դրամներ պոկելու նպատակով, այս օրերին որոշ մարզերի փոխմարզպետներ մեկնել են Հնդկաստան՝ իբրեւ թե փորձի փոխանակման համար:
Դեկտեմբերի 16-ին, ժամը 05.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարդու իրավունքների պաշտպանվածության առաջին մակարդակն իրավապահ մարմինների՝ ոստիկանության, դատախազության, Քննչական կոմիտեի հետ հարաբերությունների դաշտում է։ Եթե համազգեստ հագած մարդը երկրում ոչ թե վախի, ատելության, հակադրվելու, բռնության, անօրինականության հետ է ասոցացվում, այլ օրինականության, սեփական անձի ապահովության զգացումի, կնշանակի իրավապահներն իրենց բարձրության վրա են, օրենքը գործում է, եւ քաղաքացին պաշտպանված է իր երկրում։
Վաղը կառավարության նիստերի դահլիճում «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը պատրաստվում է գումարել իր՝ թվով երկրորդ համագումարը: «Ժողովուրդը» տեղեկացավ, որ, ի տարբերություն նախորդ` 2013-ին տեղի ունեցած ներկայանալի միջոցառմանը, այս անգամ նկատելի թվով քիչ մարդ է ներկա գտնվելու համագումարին:
Տավուշի մարզի Նոյեմբերյանի ենթաշրջանի ընտրատարածքում Հայ հեղափոխական դաշնակցությունը ռեյտինգային ցուցակով թեկնածու կառաջադրի ծնունդով կողբեցի, հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանին:
Սահմանված կարգով հայտարարված մրցույթին մասնակցել է միայն «Հրաշք այգի» ՍՊԸ-ն, որն առաջարկել է 13 հազար կիլոգրամ (13 տոննա) թունանյութի դիմաց 115 միլիոն 700 հազար դրամ գին: Ինչպես երեւում է պայմանագրից, նախարարությունը մոտ 8 միլիոն դրամ «գին է գցել»:
Երեկ մարտիմեկյան զոհերից Գոռ Քլոյանի ծննդյան օրն էր: Նա կդառնար 37 տարեկան: Հիշեցնենք, Գոռ Քլոյանը 2008 թվականի մարտի 1-ին սպանվել է «Չերյոմուխա 7» հատուկ միջոցով։ Գոռ Քլոյանն ամուսնացած էր, ունի երկու երեխա:
Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը պարտվել է Լոնդոնի միջազգային մրցաշարի հերթական տուրում:
Forbes ամերիկյան հանդեսը կազմել է աշխարհի ամենահարուստ հայտնիների ամենամյա վարկանիշը: Ցուցակի առաջատարը դարձել է կինոռեժիսոր Ջորջ Լուկասը, որի կարողությունը գնահատվում է 4,6 մլրդ դոլար:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է իր կարիերայի զարգացման մասին:
Առաջին տեղում մոդելագործ Ռեյչել Ռոյն է, որը 2005 թվականից սեփական բրենդի ներքո թողարկված իրեր է վաճառում: Ժողովրդականության վարկանիշի երկրորդ տեղում հայտնվել են դերասանուհիներ և դիզայներներ Մերի Քեյթը և Էշլի Օլսենը, իսկ երրորդում՝ ամերիկուհի Անջելա Սիմոնսը: Նաև ցուցակում տեղ են գտել դերասանուհի Զենդայան, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա քույրը՝ Քայլի Ջենները, երգչուհի Բեյոնսեն, որը հագուստի հատուկ հավաքածու է թողարկել իր ալբոմի՝ Lemonade-ի լույս տեսնելու առթիվ և մոդել Անիտա Դոնգրեն:
Ձմեռային մատնահարդարումը միշտ յուրահատուկ է:
Նոր տարին մոտենում է, և յուրաքանչյուրիս մտքում պտտվում է նվերներ ընտրելու հարցը:
Երեխային քնեցրեք միայն հարթ մակերեսին։ Այս նպատակով ստեղծվել են նույնիսկ հատուկ հարմարանքներ։
Ինչպես լվանալ վարագույրը՝ այն չվնասելու և նախկին սպիտակ տեսքը վերականգնելու համար։ Հարցի պատասխանը հետաքրքրում է բազմաթիվ կանանց։ Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ։
Ջերմաստիճանի նվազումն անմիջապես ազդում է ցածր իմունիտետ ունեցող անձանց առողջության վրա։ Մի փոքր մրսելու արդյունքում առաջանում են հիվանդություններ, անձը սկսում է թուլություն զգալ։ Նման դեպքերում օգնության են հասնում բնական միջոցները։ Մասնավորապես, բազմաթիվ օգտակար հատկություններ ունի կարմիր կաղամբը։ Այն բազմաթիվ վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին։
Ուշագրավն այն է, որ տարեսկզբին այս ոլորտի վարկային պորտֆելում դրամային և արտարժութային վարկերի կշիռները գրեթե հավասար էին (50.6%/ 49.4% հարաբերակցությամբ)։ Այսինքն, ֆինանսական ոլորտը տարվա ընթացքում վերակառուցել է վարկային պորտֆելը և ինքն իրեն ազատել դրամի արժեզրկման ռիսկից։
Շանհայը տեղի երկու օդանավակայաններում տարեկան 100 միլիոնից ավելի ընդհանուր ուղեւորահոսքով տեղ է գտել աշխարհի խոշորագույն օդային փոխադրական հանգույցների թվում: Ինչպես գրում է Shanghai Daily-ն, 100 միլիոներորդ ուղեւորը «Պուդուն» միջազգային օդանավակայանում նախօրյակին վայրԷջք Է կատարել Մոսկվայից «Արեւելաչինական ավիաուղիների» չվերթով:
Անտեսել են համակեցության կանոնները և անհարգալից վերաբերմունք դրսևորել երթևեկության մասնակիցների հանդեպ:
Մինչև 1 տարի ժամկետով իրավաբանական անձանց դրամային ավանդների միջին տարեկան տոկոսադրույքը հոկտեմբերին կազմել է 8.8 տոկոս (սեպտեմբերի 9.4 տոկոսի և հունվարի՝ 10.6 տոկոսի դիմաց), իսկ դոլարային ավանդների տոկոսադրույքը՝ 4.9տոկոս (սեպտեմբերի 5.4 տոկոսի և հունվարի 5.5 տոկոսի դիմաց)։
Ինչպես տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 16-ին, Երևանի Տ. Պետրոսյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 57-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության էր դիմել հիվանդանոց:
Դեկտեմբերի 13-ին կայացել է ԲրազիլիաՀայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդրանիկ նիստը, որում ներկայացված են Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի երկու պալատների՝ Սենատի և Պատգամավորների պալատի անդամներ:
Հայաստանի բնապահպանության նախարարությունը կսահմանի օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակ:
Սուրբ Ծննդյան տոների մոտենալուն զուգահեռ` նվազում է տնտեսական տեղեկատվությունը: Ավելի ճիշտ, այդ տեղեկատվությունն ընդամենը դառնում է ամանորյա առևտրի նկարագիր: Ու հանկարծ այդ ամենի ֆոնին ՀՀ սոցապահովության պետական ծառայությունը տեղեկատվություն հրապարակեց մեր երկրում թոշակ ու նպաստ ստացողների թվաքանակի մասին:
Ինչպես տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 18-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չկալովի փողոցի թիվ 39 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել 1937 թ. ծնված Ժորա Պետրոսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: