
«Կցանկանայի 10 տարի առաջ նույն ուղեղն ունենալ, ինչ հիմա». Զլատան Իբրահիմովիչ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է իր կարիերայի զարգացման մասին:
«Կարծում եմ՝ ես հիմա ավելի խելացի եմ խաղում: Տարիների ընթացքում շատ բան է փոխվել. ես ձեռք եմ բերել մարմնի նոր կառուցվածք, ուժեղ կողմեր, փորձ:
Բայց ես կցանկանայի 10 տարի առաջ նույն ուղեղն ունենալ, ինչ հիմա: Այդ ժամանակ ես կարող էի ավելի ֆենոմենալ լինել»,- ասել է Իբրահիմովիչը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը