Բաժիններ՝

Ջորջ Լուկաս. աշխարհի ամենահարուստ հայտնին՝ ըստ Forbes-ի

Forbes ամերիկյան հանդեսը կազմել է աշխարհի ամենահարուստ հայտնիների ամենամյա վարկանիշը: Ցուցակի առաջատարը դարձել է կինոռեժիսոր Ջորջ Լուկասը, որի կարողությունը գնահատվում է 4,6 մլրդ դոլար:

2012 թվականին Լուկասն իր Lucasfilm ընկերությունը 4,05 մլրդ դոլարով վաճառել Է The Walt Disney Company կոնգլոմերատին: Կինեմատոգրաֆիստը հայտնի է «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ սագայով եւ Ինդիանա Ջոնսի մասին ֆիլմերով:

Երկրորդ տեղում հայտնվել է ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը՝ 3,7 մլրդ դոլարով: Երրորդ հորիզոնականն զբաղեցրել է ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին՝ 2,8 մլրդ դոլար կարողությամբ:

Վարկանիշում տեղ են գտել բասկետբոլիստ եւ դերասան Մայքլ Ջորդանը, ռեփերներ Դիդին, Դոկտոր Դրեն եւ Ջեյ-Զին, գրող Ջեյմս Փաթերսոնը, գոլֆիստ Թայգեր Վուդսը, ինչպես նաեւ երաժիշտներ Բարբարա Սթրեյզենդը, Ջոն Բոն Ջովին եւ Բրյուս Սփրինգսթինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031