Բաժիններ՝

Այս ըմպելիքի ընդամենը մեկ բաժակը կմաքրի օրգանիզմը, կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

Ջերմաստիճանի նվազումն անմիջապես ազդում է ցածր իմունիտետ ունեցող անձանց առողջության վրա։ Մի փոքր մրսելու արդյունքում առաջանում են հիվանդություններ, անձը սկսում է թուլություն զգալ։ Ognov.ru կայքը գրում է, որ նման դեպքերում օգնության են հասնում բնական միջոցները։ Մասնավորապես, բազմաթիվ օգտակար հատկություններ ունի կարմիր կաղամբը։ Այն բազմաթիվ վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին։

1. Կարմիր կաղամբն իրենց սննդակարգ պետք է ներառեն հիպերտոնիայով տառապող մարդիկ. այն օգնում է իջեցնել ճնշումը, ամրացնել անոթներն ու դրանք առավել էլաստիկ դարձնել:

2. Կաղամբի տերևները կարող են օգնել վերքերի, այրվածքների լավացմանը, հանգստացնել գլխացավը։

3. Կարմիր կաղամբի հյութն օրգանիզմից հեռացնում է տոքսինները, մաքրում լյարդը։

4. Դեռ Հին Հռոմում կաղամբի հյութն օգտագործվում էր թոքերի հիվանդությունների բուժման համար։

5. Կարմիր կաղամբի հյութը խորհուրդ է տրվում խմել նաև եղունգների ամրացման համար։

6. Կաղամբն արագացնում է նաև նյութափոխանակությունը, նորմալացնում նյութափոխանակության գործընթացները։

Կարմիր կաղամբով ըմպելիքը պատրաստելու համար անհրաժեշտ է.

• 300 գրամ կարմիր կաղամբ
• 1 կանաչ խնձոր
• թարմ ռեհան
• թարմ անանուխ։

Պատրաստման եղանակը։ Լավ լվացեք բոլոր բաղադրիչները, կտրատեք, խառնեք բլենդերում՝ մինչև ստանաք միասեռ խառնուրդ։ Խմեք օրվա ընթացքում 1-2 անգամ, սնվելուց առաջ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս