Բաժիններ՝

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Դեկտեմբերի 16-ին, ժամը 05.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի 167 OZ 61 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Ո.) ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 04.40-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Հանքավանի «Տաք ջուր» կոչվող հատվածում արգելափակումից դուրս են բերել «Mercedes E 320» մակնիշի 32 MR 458 պետհամարանիշով (վարորդ՝ Գ. Մ.) ավտոմեքենան:

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 02.22-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել «Mercedes E 320» մակնիշի 32 LP 458 պետհամարանիշով (վարորդ՝ 1980 թ. ծնված Գ. Ս.) ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս