ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը դեկտեմբերի 1-ին հանդիպել է «Մեղվաբույծների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Թելման Նազարյանին և մի շարք անդամների հետ` ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով:
Ժոզե Մոուրինիոյի ակումբը կարող է բրազիլացու համար հատկացնել 211 մլն եվրո: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն հետաքրքրություն ցուցաբերել է Նեյմարի նկատմամբ, ում տեղափոխության կարող են դրդել «Սանթոսի» Կատալոնիա տրանսֆերի հետ կապված անախորժությունները: Բրազիլիայի հավաքականի հարձակվողը հուլիսին «Բարսելոնայի» հետ ստորագրել է նոր անժամկետ պայմանագիր:
Երեկ ուշ երեկոյան «Մանչեսթեր Յունայթեդը» վստահ խաղով կարողացավ հաղթել «Վեսթ Հեմին» և նվաճել Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպում է ունեցել պետական կառավարման ոլորտի ներկայացուցիչների հետ:
Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է որոշում, որով արձանագրել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձի իրավունքների խախտում:
«Իրանական գազի մատակարարումը Հայաստան, տարանցումը Հայաստանով հնարավորություններ է տալիս Հայաստանին, որ մանևրի հենց նույն գազի գնի հարցում։ Միայն դրանով չի սահմանափակվում»։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կոչ է անում զերծ մնալ Արցախում իրավիճակի մասին ապատեղեկատվություններից և չստուգված տեղեկությունների հրապարակումից:
Այսօր դեկտեմբերի 1-ն է, իսկ դա նշանակում է, որ Ամանորին մնաց ընդամենը մեկ ամիս:
Ղարաբաղաադրբեջանական շփման գծում իրավիճակն այս պահին հանգիստ է:
ՀՀ 2017թ. պետբյուջեի նախագծի վերջնական տարբերակում եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի ամփոփ ցուցանիշները կկազմեն, համապատասխանաբար, եկամուտներինը` 1,210.0 մլրդ ՀՀ դրամ (եկամուտներ/ՀՆԱ – 22.4 տոկոս), որից հարկային եկամուտներ և տուրքեր 1,135.0 մլրդ ՀՀ դրամ կամ հարկեր/ՀՆԱ–21.0 տոկոս, ծախսերինը` 1,360.1 մլրդ ՀՀ դրամ կամ ծախսեր/ՀՆԱ – 25.2 տոկոս, դեֆիցիտինը` 150.1 մլրդ ՀՀ դրամ կամ դեֆիցիտ/ ՀՆԱ – 2.8 տոկոս:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը:
Հավանաբար առաջին անգամ է, որ Հալեպի շուրջ ընթացող մարտերում արձանագրվում են գետնի վրա նկատելի տեղաշարժեր: Կառավարական ուժերը արձանագրում են հստակ առավելություն եւ իրենց վերահսկողության տակ են առնում Հալեպի այն շրջանները, որոնք գտնվում էին առավելաբար կրոնական անվան տակ կռվող տարբեր, բազմատեսակ զինյալ խմբավորումների տիրապետության տակ:
Time ամսագիրն առանձնացրել է 2016 թվականի լավագույն հայտնագործությունները:
«Նոր կառավարություն, նոր ծրագիր, և այն դրույթները, որ դրված են, եթե դրանք կյանքի չկոչվեն, իրոք, կարող են բավականին լուրջ հետևանքներ թողնել։ Եվ դրանց չկատարվելու դեպքում, այո՛, իշխանությունը պետք է անի լուրջ հետևություններ»։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը դեկտեմբերի 1-ին ընդունել է Լիբանանի Այնճար քաղաքի հայության պատվիրակությանը, որը եկել էր շնորհավորելու Նորին Սրբության ընտրության եւ օծման 20-րդ տարեդարձը։
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Անգլիայի լիգայի գավաթի քառորդ եզրափակչի` «Վեսթ Հեմի» դեմ հանդիպմանը, որտեղ աչքի է ընկել տպավորիչ վիճակագրությամբ:
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Թամարա Կ.-ն։
«Աշտարակ կաթ» ընկերությունում ծագած խնդիրների պատճառով գյուղացիներից կաթի մթերումը չի դադարեցվի:
Ամուսինը հունիսի 30-ին դիմել է դատարան՝ ամուսնալուծության, երեխաների բնակության վայրի որոշման և կնոջը ծնողական իրավունքից զրկելու պահանջով։ Դատարանի հանձնարարության հիման վրա՝ Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության մարմինը 2016 թ. հոկտեմբերի 27-ին նիստ է հրավիրել՝ ուսումնասիրելու երեխաների բնակության վայրի, խնամքի ու կյանքի պայմանները, որին հրավիրվել են ամուսնալուծվող ամուսինները՝ երեխաների հետ միասին։ Մայրը 4-ամյա երեխային նիստին չի ներկայացրել, ինչի պատճառով ամուսինների միջև առաջացել է վիճաբանություն։
Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատում կադրային հերթական փոփոխությունն է տեղի ունեցել:
«Ինչ ուժ ուզում է լինի, եթե այդքան անվերահսկելի իշխանություն ունեցավ, այդտեղ չի կարող զարգացում լինել։ Դրա անունն ուզում եք՝ դրեք Կոմկուս, ուզում եք` դրեք ՀՀԿ, ուզում եք` դրեք ՊՊՇ, կապ չունի, ուժն` ուժ է»։
ԼՂՀ ՊԲ զինծառայող Քաջիկ Գրիգորյանի վիճակը ծանր է:
«Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Սյուզան Սիմոնյանը քիչ առաջ ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, թե դիրքերում լարված է:
Գոյություն ունի արդյունավետ և բնական միջոց, որի կազմում մտնում է ընդամենը երկու բաղադրիչ՝ թուզ և ձիթապտղի ձեթ։ Փորձագետների կարծիքով՝ թուզն արդյունավետ միջոց է առողջության հետ կապված շատ խնդիրներից ազատվելու համար, այդ թվում՝ փորկապությունից, ասթմայից, խոլեստերինի բարձր մակարդակից, անեմիայից, բրոնխիտից, թութքից, որովայնի հետ կապված խնդիրներից։
«Սիրիական հակամարտության պատճառով Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններն այլևս երբեք չեն լարվի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս թուրքագետ, արևելագետ Վիկտոր Նադեին Ռաևսկին՝ անդրադառնալով սիրիական ճգնաժամում ձևավորվող նոր իրողություններին:
Եվրոպական միության պատվիրակությունը ԵՄ անդամ պետությունների Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համաձայնությամբ տարածում է ԵՄ հաղորդագրությունը հետևյալի մասին:
ԱՄՆ-ի Սպիտակ տունը մերժել է նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփի այն առաջարկը, ըստ որի քաղաքացիությունից պիտի զրկվեն կամ մեկ տարի ժամկետով ազատազրկվեն այն բոլոր անձինք, ովքեր կայրեն ամերիկյան դրոշը։ Դեռեւս 1989 թվականին էր ԱՄՆ-ի Գերագույն դատարանը կայացրել որոշում այն մասին, որ Սահմանադրությունը մարդկանց չի զրկում դրոշ այրելու իրավունքից՝ այն համարելով խոսքի ազատության դրսեւորում։
ՔՊ, ԼՀԿ և «Հանրապետություն» կուսակցությունները համատեղ հայտարարություն կանեն
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի կարծիքով, ուզբեկների հետ խաղում թիմի կազմում փորձարկումներ կլինեն: Փետրվարի 12-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում կմրցի Ուզբեկստանի հավաքականի հետ:
Մեր հարցը, թե ինչո՞ւ հենց հիմա սնանկ ճանաչվեց «Նաիրիտը», Լ.Շահվերդյանն անպատասխան թողեց և խորհուրդ տվեց դիմել նախարարության լրատվական բաժին։