
Վիրավոր զինծառայողի վիճակը ծանր է. նա Մուրացան զինվորական հոսպիտալում է. armtimes.com

ԼՂՀ ՊԲ զինծառայող Քաջիկ Գրիգորյանի վիճակը ծանր է: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում Մուրացան զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:
Ուշագրավն այն է, որ վիրավոր զինծառայողին Երեւան են տեղափոխել դեռ 2 օր առաջ, սակայն վիրավորի մասին որեւէ տեղեկություն չի հաղորդել ոչ ԼՂՀ ՊԲ-ն, ոչ ՀՀ ՊՆ-ն:
Հարցին՝ վնասվածքը բազմաբեկորայի՞ն է եղել, Ասատուրյանը չպատասխանեց՝ ասելով, որ ուշ ժամի անհանգստացնում ենք իրեն:
Հիմնադիր խորհրդարանի խոսնակ Սյուզան Սիմոնյանն ֆեյսբուքյան իր էջում գրել էր վիրավորների մասին. ըստ իր տեղեկությունների 3-րդ պաշտապանականում լարված վիճակ է, եւ կա երկու վիրավոր:
Ի դեպ, կայքի թղթակցի հետ զրույցում ե՛ւ Արծրուն Հովհաննիսյանը, ե՛ւ Սենոր Հասրաթյանը հերքել էին վիրավոր զինծառայողների մասին լուրը:
Արամ Ասատուրյանը մեզ չհայտնեց զինծառայողի վնասվածքները, սակայն ըստ համացանցում շրջանառվող տեղեկությունների՝ Քաջիկի մոտ վնասված են աղիները, ողնաշարը եւ նստատեղը:
Մյուս վիրավոր՝ Գագիկ Պողոսյանի մոտ բազմաբեկորային վնասվածքներ են, թոքն է վիրավորված, եւ ձեռքերն են կոտրված: Վերջինս Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում է, այնտեղից հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: