Ղարաբաղա­-ադրբեջանական շփման գծում իրավիճակն այս պահին հանգիստ է

Ղարաբաղա­-ադրբեջանական շփման գծում իրավիճակն այս պահին հանգիստ է: Սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունները Մարտունու մարտական դիրքերում 2 զինծառայողի վիրավորվելու մասին` վերաբերվել է նախօրեին արձանագրված միջադեպին: Այդ մասին «Արմենպրես»-­ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Վիրավորները պայմանագրային զինծառայողներ են: Նրանք Արցախի Աշան գյուղի բանկիչներ են` 32­ամյա Գագիկ Պողոսյանն ու 30-­ամյա Քաջիկ Զախարյանը: Գագիկ Պողոսյանը տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, իսկ Քաջիկ Զախարյանը՝ ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ:

Տեսանյութեր

Լրահոս