Վարչությունը սպասում է Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձին, որը մեկնել է ԱՄՆ՝ քեռու մահվան արարողությանը մասնակցելու։ Քեռին նաև Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) գործադիր տնօրեն Կարապետ Կալենչյանի մորեղբայրն է:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն փոխել է գերմանացի ֆուտբոլիստ Բաստիան Շվայնշտայգերի մասին իր որոշումը՝ նշելով, որ ֆուտբոլիստը կարող է չհեռանալ ակումբից:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն լրագրողների հետ զրույցում ակնարկել է, որ Հենրիխ Մխիթարյանն ու Անտոնի Մարսիալը կընդգրկվեն Պրեմիեր լիգայի հաջորդ տուրում կայանալիք Էվերթոնի հետ խաղի մեկնարկային կազմում:
Մոդելը ստացել է Nikola One անվանումը: Այն ամբողջովին էլեկտրական բեռնատար է, որն աշխատում է լիթիումաիոնային մարտկոցներով: Շարժման ընթացքում դրանք լիցքավորվում են ջրածնային վառելիքային տարրերից:
Facebook սոցիալական ցանցի աշխատակիցներն արհեստական ինտելեկտի տարրերով ծրագրեր են մշակում անցանկալի տեղեկատվության ավտոմատ հայտնաբերման եւ արգելափակման համար:
Վաճառված տան ընդհանուր մակերեսը 300 քառակուսի մետրից փոքր-ինչ ավելի է, հողամասի չափը՝ 0,1 հեկտար: 1930-ական թվականներին կառուցված առանձնատունն ունի չորս ննջասենյակ, հյուրասենյակ՝ բարով եւ լողավազան: Մենատան պատուհաններից բացվում է օվկիանոսի համայնապատկերը:
Ներկայացնում ենք տաք և սառը լոգանքների ազդեցությունները։ Թե որն է անհրաժեշտ ձեզ, ընտրեք ինքներդ։
Յուրաքանչյուր կնոջ սարսափ-երազը մանր կնճիռներն են, որոնք կարող են մեծացնել կնոջ տարիքը: Կնոջ մաշկը փափուկ է և զգայուն, բացի այդ, մաշկը համարվում է մարդու հայելին: Սակայն տարիների ընթացքում մաշկը կորցնում է իր էլաստիկությունը, ու կնճիռներ են առաջանում:
Կրթական համակարգի առումով Ֆինլանդիան նորարար երկիր է, և այս ոլորտում առկա նորարարություններն արդյունքներ են տալիս։
Ջուրը եռացրեք, մի փոքր սառեցրեք և լցրեք երեք լիտրանոց շշի մեջ: Ջրին ավելացրեք մեղրն ու քրքումը: Կիտրոնը լվացեք և անցկացրեք քերիչով՝ կեղևի հետ միասին: Կիտրոնի խյուսն ավելացրեք շշի զանգվածին, կափարիչը ծածկեք և թողեք մնա 24 ժամ:
«Վարչապետն այսօր նոր շունչ ու թարմություն է հաղորդել կառավարության աշխատանքին՝ ցույց տալով, որ խնդիրները լուծելու միակ ճանապարհը ժամանակակից ճկուն և արդյունավետ կառավարումն է»:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը արդեն իսկ հրապարակել է թիմի մեկնարկային կազմը «Բարսելոնայի» դեմ խաղում:
«Շնորհավորում եմ, Մագնուս: Նրա անպատրաստ լինելը զայրացրեց շախմատի աստվածուհի Կաիսային, բայց ոչ այնքան, որ նրա ընտրեր Կարյակինին իր տխուր խաղով»,- գրել է Գարի Կասպարովը:
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնող ֆուտբոլիստների անունները հայտնի են՝ Մեսսի, Ռոնալդու և Գրիզման:
«Նա շատ անհանգիստ էր ընկերների համար, զանգում, ասում էր՝ մամ, չեմ կարողանում զանգեմ, տեսնեմ՝ ոնց են, ես էլ հանգստացնում էի, ասում էի՝ տղա ջան, մի մտածի, անջատած կլինեն հեռախոսները խառը պահերին»:
Դեկտեմբերի 3-ին Երևանի ժամանակով 19:15-ին ֆուտբոլային աշխարհը կրկին կբաժանվի 2 մասի:
«Տոտենհեմը» հայտարարել է իր լավագույն ֆուտբոլիստներից մեկի հետ պայմանագրի երկարաձգման մասին:
Արդեն ձմեռ է, բայց դեռ չի նշանակում, որ պետք է հրաժարվել ամենանորաձև միտումներից:
Դեռ պարզ չէ՝ «Ժառանգություն» կուսակցությունը կմիանա՞ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքին, թե՞ ոչ։ 168.am-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ մինչև քննարկումները չվերջանան, որևէ մեկնաբանություն չի կարող տալ որևէ դաշինքի մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ։
«Ես գիտեմ, որ մարդիկ ուզում են մրցել ինձ հետ: Օբամեյանգը գիտի, որ ես պատրաստվում եմ հաղթել»,- ասել է Բոլտը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 50-ամյա Ռ.Կոստանյանին՝ բռնության գործադրմամբ ինքնիրավչության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-322-րդ հոդվածի 2-րդ մասով։
«Իրականում իրավիճակը բավականին հոռետեսական կանխատեսումների առիթ է տալիս՝ Սիրիան բաժանված է տարբեր տարածքների, խորացել են հասարակության կրոնական տարաձայնությունները, հայտնի չէ, թե ինչպես է կարգավորվելու քրդական հարցը»,- մեկնաբանել է Մալաշենկոն։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 2-ին Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպում է ունեցել կրթության, գիտության եւ սպորտի ոլորտի ներկայացուցիչների հետ:
«Օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերի առկայության դեպքում մաքսային արժեքի հայտարարագիրը ստանալուն պես մաքսային մարմինը պարտավոր է ընդունել տվյալ ապրանքի մաքսային արժեքը՝ ներկայացված գործարքի գնով: Այսինքն՝ մաքսային մարմնի կատարած գործողությունները վերահսկելի են դառնում, քանի որ արտացոլվում են էլեկտրոնային համակարգում, իսկ մաքսային մարմնի հետ շփման կրճատումը ևս մեկ քայլով նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը»,-ընդգծել է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը:
Ադրբեջանում պատգամավորները առաջարկել են 30 տոկոսով կրճատել պետական պաշտոնյաների թիվը:
Օրեր առաջ նորանշանակ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն հարցազրույցներից մեկի ժամանակ ներկայացրել էր պոլիկլինիկաների հետագա ծրագրերը: Նա նշել էր, որ նպատակ ունի այդ բնագավառում կատարել բարեփոխումներ, որոշ խմբերի համար պոլիկլինիկաների մատուցած ծառայությունները դարձնել վճարովի:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է մի շարք միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին:
«Էրիկ Տոխիրը և Suning Group-ի ղեկավար Չժան Ցզինդունն աջակցում են ակումբին: Նրանք մեծ ամբիցիաներ ունեն: Նրանք ուզում են «Ինտերին» վերադարձնել նախկին փառքը:
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 2-ին, ժամը 17.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։
«Ռուսաստանում ապրում է 5 մլն հայ: Այնտեղ գործող հայկական կրթօջախների թիվը 400-ից ավելին է: Չնայած այն հանգամանքին, որ տեղի հայկական կառույցներն ամեն ջանք գործադրում են հայերին համախմբելու, նրանց մեջ հայոց լեզուն սերմանելու համար, սակայն դժվարությունները շատ են»: