Բաժիններ՝

Կառավարությունը հավանություն է տվել 2017թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ 2017թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններին և ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում պետբյուջեի նախագծի քննարկման արդյունքներով ԱԺ մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից ՀՀ կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթին:

Պետբյուջեի նախագծի լրամշակված տարբերակը կներկայացնի ՀՀ կառավարության աշխատակազմ, որից հետո սահմանված կարգով՝ Ազգային ժողով: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ   Ազգային ժողովում պետբյուջեի  նախագծի քննարկումների արդյունքներով կառավարությունն ԱԺ մշտական հանձնաժողովներից և պատգամավորներից ստացել է  339 առաջարկություն:

Ըստ նրա՝ հաշվի առնելով միայն հստակ գումարներ պարունակող առաջարկությունները` բյուջեի նախագծի լրացուցիչ եկամուտների և ծախսերի զուտ ծավալներն առաջարկվել է ավելացնել, համապատասխանաբար, շուրջ 97.0 և շուրջ 84.3 ՀՀ մլրդ դրամ:

Փոփոխությունների արդյունքում, ՀՀ 2017թ. պետբյուջեի նախագծի վերջնական տարբերակում եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի ամփոփ ցուցանիշները կկազմեն, համապատասխանաբար, եկամուտներինը` 1,210.0 մլրդ ՀՀ դրամ (եկամուտներ/ՀՆԱ – 22.4 տոկոս), որից հարկային եկամուտներ և տուրքեր 1,135.0 մլրդ ՀՀ դրամ կամ հարկեր/ՀՆԱ–21.0 տոկոս, ծախսերինը` 1,360.1 մլրդ ՀՀ դրամ կամ  ծախսեր/ՀՆԱ – 25.2 տոկոս,  դեֆիցիտինը` 150.1 մլրդ ՀՀ դրամ  կամ դեֆիցիտ/ ՀՆԱ – 2.8 տոկոս:

Կառավարության որոշմամբ հավանություն է տրվել մի շարք պայմանագրերի նախագծերին, որոնց ստորագրման անհրաժեշտությունը բխում է «Գույքի առուվաճառքի պայմանագրի» ստորագրումից, որով «Որոտան Հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի մասնավորեցման արդյունքում, «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ին փոխանցված պարտավորությունների ստանձնումով պայմանավորված, ներկա փուլում անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ կատարել նշյալ շրջանակում արդեն իսկ գործող մի շարք համաձայնագրերում, ինչպես նաև առաջարկվում են համաձայնագրերի նոր նախագծեր, որոնք միտված են կարգավորելու հետագա համագործակցության պատշաճ իրականացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս