Արծրուն Հովհաննիսյանը կոչ է անում զերծ մնալ Արցախում իրավիճակի մասին չստուգված տեղեկությունների հրապարակումից

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կոչ է անում զերծ մնալ Արցախում իրավիճակի մասին ապատեղեկատվություններից և չստուգված տեղեկությունների հրապարակումից: Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«ԼՂՀ ՊԲ­-ի լրատվական ծառայությունը պատշաճ կերպով տեղեկացնում է սահամանային իրավիճակի, հակառակորդի կրակոցների քանակի և տեսակների մասին: Տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, ԼՂՀ ՊԲ­-ի ստորաբաժանումները հստակ վերահսկում են իրավիճակը: Կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություններից և չստուգված տեղեկությունների հրապարակումից»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031