Փոխանցումների 94% ճշգրտություն՝ «Վեսթ Հեմի» դեմ խաղում. Մխիթարյանի տպավորիչ ցուցանիշը
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Անգլիայի լիգայի գավաթի քառորդ եզրափակչի` «Վեսթ Հեմի» դեմ հանդիպմանը, որտեղ աչքի է ընկել տպավորիչ վիճակագրությամբ:
85 րոպե խաղադաշտում անցկացնելով՝ Մխիթարյանը գնդակին հպվել է 59 անգամ, կատարել է 46 փոխանցում, որոնց 94 %-ը՝ նպատակային և ճիշտ:
Հայ կիսապաշտպանը կատարել է 7 կարևոր փոխանցում, որոնցից 2-ը՝ գոլային:
MUTV-ի եթերում խաղը մեկնաբանող լրագրողները խաղի ընթացքում նշել են, որ, եթե խաղընկերները Մխիթարյանի բոլոր փոխանցումներին ճիշտ արձագանքեին, ապա հաշիվը շատ ավելի խոշոր կլիներ:
Խաղի ավարտից հետո արդեն հանդերձարանի ճանապարհին Մխիթարյանը լրագրողներին ասել է, որ մի փոքր հոգնած է, բայց դա հաճելի և լավ հոգնություն է:
«Թիմը լավ աշխատեց: Մենք հոգնած ենք, բայց բավարարված»,- նշել է Հենրիխը:
How did Henrikh Mkhitaryan feel after last night's win? "Tired, but a good kind of tired!" #MUTVHD #MUFC https://t.co/1F9jwOfhEy
— Manchester United (@ManUtd) December 1, 2016
Սիրարփի Աղաբաբյան