ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ունի ընտրողների աջակցության պատմականորեն ամենացածր մակարդակը, գրում է The Washington Post-ը։
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Մարկ Էյրոն պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ քննարկելու Հալեպի վիճակը, որտեղ մի քանի օր է, ինչ շարունակվում են թեժ մարտերը, հայտնում է BBC-ն։
Նվազագույնը 13 մարդ է ողջ մնացել Կոլումբիայում կործանված BAe 146-200 ինքնաթիռի աղետի հետևանքով։ Այս մասին Twitter-ում հայտնել է 360 Radio Colombia-ն։
«Ելույթներից երևում է, որ լուրջ հակասություններ չկան նախագծի շուրջ, պարզապես նախընտրական կրքեր են»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ մի շարք փաստաթղթերի ստորագրումից հետո մամուլի առաջ հանդես է եկել հայտարարությամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Ես խղճում եմ այն տղամարդկանց, ովքեր որևէ անելիք և ասելիք այլևս չունեն իրենց կյանքում և քաղաքականության մեջ, և իրենց մնացել է՝ անդրադառնալ կանանց հագուկապին, արտաքին տեսքին:
Այլևս որևէ խոչընդոտ չկա սեփական կարիքները բավարարելու համար մինչև 150 կՎտ հզորությամբ արևային ինքնավար կայանների տեղադրման և շահագործման համար։
Ադրբեջանն ու Բելառուսը հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման օգտին՝ համաձայն միջազգային իրավունքի չափանիշների։ Ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը, այս մասին ասվում է Ադրբեջանի և Բելառուսի նախագահներ Իլհամ Ալիևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է նոյեմբերի 28-ին Բաքվում կայացած բանակցությունների արդյունքով։
«Դուք Լևոն Տեր-Պետրոսյանին մի դարձրեք ձեր հարազատը, նա մեր ազգային ամբողջ ըմբռնումների ընթացքում եղել է, և այնպես չէ, որ Աշոտ Նավասարդյանը հատուկ գովացել է Լևոն Տեր-Պետրոսյանին»։
Բունդեսթագի արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Նորբերտ Ռյոտգենը երեկ կոչ է արել Գերմանիայի իշխանություններին պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված Սիրիայում ստեղծված իրավիճակի հետ, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»՝ հղում կատարելով գերմանական ԶԼՄ-ներին։
Հայազգի Սիսակ Խուդավերդյանը, ում հակաօրինական գործողությունների պատճառով Լոս Անջելեսից Մոսկվա թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Կանադայի Իքալուիթ քաղաքում, մեղադրվում է չորս տարբեր հոդվածներով:
Սլովենիան կարող է միջնորդ դառնալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների միջև։ Այդ մասին Associated Press-ի հետ զրույցում հայտարարել է երկրի վարչապետ Միրո Ցերարը։
Radio Colombia ռադիոկայանը Twitter-ում առաջին լուսանկարներն Է հրապարակել Կոլումբիայի Անտիոքիայի նահանգում մարդատար ինքնաթիռի կործանման վայրից:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 30-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 1-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
«Ես չգիտեմ որևէ այլ մարդ, որ այդ տարիների ժամանակ այդքան համառորեն պաշտպանել, աջակցել, սատարել, նեցուկ է եղել Հայոց համազգային շարժման իշխանությանը և առաջին նախագահին։ Ամենահետաքրքիրն այն է, որ ՀՀՇ-ի գլխավորած ցուցակում նա զբաղեցրել է 221-րդ տեղը, և երբ նա խոսում է նրա մասին, որ այդ տարիներին ՀՀՇ-ն ուղղակի պոլի փետեր էր նշանակում, ես ուղղակի խորհուրդ եմ տալիս զգույշ լինել արտահայտություններում, որովհետև այդպես ցանկացած արտահայտություն կարող է ուղղվել ասողի դեմ»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը։
Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ հոկտեմբերի 17-ին անհայտ անձը Ավանեսովի փողոցի թիվ 10 շենքի մոտ քաշել-պոկելով բացահայտ հափշտակել է 1949 թ. ծնված Վարդիթեր Դ.-ի պարանոցի ոսկյա վզնոցը՝ պատճառելով 300.000 դրամի վնաս
Նոյեմբերի 29-ին, ժամը 10.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցում:
Սպիտակ տանը հերքել են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքներն առ այն, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Վիրջինիա, Նյու Յորք, Հեմփշիր և Կալիֆոռնիա նահանգներում իբրև թե տեղ են գտել կեղծիքներ քվեարկության արդյունքների հաշվարկի ժամանակ։
Բոլորը ստում են: Մարատն ինձ ասել է, որ չգիտի՝ ինչ անել, նա առաջին անգամ է այդ իրավիճակում: Նա չգիտի Ադրբեջանի օրենքները եւ իր իրավունքները որպես ՌԴ քաղաքացի: Նրան բոլորը լքել են: Մարատն ինձ նաեւ տեղեկացրել է, որ դեսպանատան աշխատակիցներն իրենց միակ այ ցելության ժամանակ նրան չէին փոխանցել իմ նամակը:
Միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրաքի Մոսուլ քաղաքի հյուսիսում գտնվող ԴԱԻՇ-ի դիրքերին։
Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերն ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ավիացիան հարվածներ են հասցրել արևելյան Հալեպի շրջաններին, ինչի հետևանքով սպանվել է 30, վիրավորվել 250 մարդ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Կանադան ընդլայնել է Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցային ցուցակը։ Դրանում ներառվել է ևս 15 մարդ, այդ թվում՝ Ղրիմից Պետդումայի 6 պատգամավոր։
Պատկերացրեք մի քաղաքացու, որը ընտրակաշառք չի վերցնում, լույսի-գազի պարտքեր չունի, փոփոխական հաջողությամբ փակում է իր վարկերը, ենթակա չէ որեւէ վարչական ճնշման, պատասխանատու պաշտոններում որեւէ բարեկամ չունի եւ ուզում է ընտրություններում ազատորեն արտահայտել իր կամքը;
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Լոռու մարզի դատախազություն:
Այս տարի Իտալիա ժամանած ներգաղթյալների թիվը գերազանցել է 171 հազարը՝ գերազանցելով 2014թ. ռեկորդը, երբ երկիր էր ժամանել շուրջ 170.1 հազար մարդ, հայտնում է երկրի ներքին գործերի նախարարությունը։
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել հունիսի 10-ից ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում քննադատական խոսքեր է ուղղել CNN հեռուստաալիքի հասցեին, որը, ըստ միլիարդատիրոջ, լուսաբանել է ԱՄՆ նախագահական քարոզարշավը՝ աջակցելով բացառապես իր մրցակից Հիլարի Քլինթոնին։
ԶԼՄ-ներում տեղ գտած՝ «Երևանի փողոցներից մեկում «Ջունգլ»-ը ծեծի է ենթարկել կնոջը» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստված նյութերի և քաղաքացի Հ.Մ.-ի հաղորդման ուսումնասիրության արդյունքում հսկողություն իրականացնող դատախազը, առերևույթ հայտնաբերելով ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու հիմքերը, 28.11.2016թ. ՀՀ քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածով դատախազը հարուցել է քրեական գործ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Նոյեմբերի 29-ին, ժամը 07.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցում գտնվող աղյուսի չգործող արտադրամասի տարածքում այրվում է վագոն-տնակ, ներսում կա քաղաքացի:
Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն հայտարարել է պաշտոնից հեռանալու պատրաստակամության մասին, հայտնում է Associated Press-ը։