Բաժիններ՝

«Ես խղճում եմ այն տղամարդկանց, ովքեր որևէ անելիք և ասելիք այլևս չունեն իրենց կյանքում». Հերմինե Նաղդալյան

«Ես խղճում եմ այն տղամարդկանց, ովքեր որևէ անելիք և ասելիք այլևս չունեն իրենց կյանքում և քաղաքականության մեջ, և իրենց մնացել է՝ անդրադառնալ կանանց հագուկապին, արտաքին տեսքին: Սրանից տարիներ առաջ տղամարդիկ, այնուամենայնիվ, մի քիչ ավելի մեծ էին, այսքան ճղճիմություն, այսքան մանրություն ամոթ է: Այսքան ճղճիմ, այսքան փոքրոգի լինել չի կարելի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` խոսելով ՀՀԿ համագումարից հետո ՀՀԿ կանանց հասցեին հնչող քննադատությունների մասին:

Նա նշեց, որ քաղաքական գործիչներին կամ կուսակցականներին չի բաժանում ըստ սեռի: Հ.Նաղդալյանի խոսքով` համագումարում ելույթ էին ունենում կուսակցականներ, և նրանք բոլորն իրավունք ունեն ասելու այն, ինչ մտածում են, ինչի մասին անհանգստանում են:

«Այդպես վարվում են և՛ կանայք, և՛ տղամարդիկ: Եվ խոսում են մեր հանրության ցավալի պրոբլեմներից և ցանկանում են ինչ-որ փոփոխություն մտցնել: Այդտեղ դժգոհ լինելու խնդիր չկա: Կարելի է ականջալուր լինել, կարելի է չլինել: Ա՛յ էդպես մոտեցեք դրան»,- հորդորեց Հ. Նաղդալյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս