Բաժիններ՝

Թրամփի քաղաքական մանդատը պատմականորեն ամենացածրն է. WP

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ունի ընտրողների աջակցության պատմականորեն ամենացածր մակարդակը, գրում է The Washington Post-ը։

Թրամփը ստացել է ընտրողների՝ պատմության մեջ ամենաքիչ ձայները՝ 46,5%։ Ինչպես նշում է պարբերականը, այդ թիվը, հավանաբար, դեռևս կնվազի մինչև 46%։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ միլիոնավոր ընտրողներ անօրինական կերպով քվեարկել են իր մրցակից Հիլարի Քլինթոնի օգտին։

«Բացի այն, որ ես մեծ հաշվով հաղթեցի ընտրիչների կոլեգիայում, ես նաև հաղթել եմ ժողովրդական քվեարկությունում, եթե հաշվի առնենք միլիոնավոր մարդկանց, որոնք անօրինական են քվեարկել»,- գրել էր Թրամփը Twitter-ում։

Ի պատասխան՝ Սպիտակ տանը հերքել են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքներն առ այն, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Վիրջինիա, Նյու Յորք, Հեմփշիր և Կալիֆոռնիա նահանգներում իբրև թե տեղ են գտել կեղծիքներ քվեարկության արդյունքների հաշվարկի ժամանակ։

«Ես կարող եմ ասել այն, ինչ օբյեկտիվ փաստ է՝ նման հայտարարությունների հաստատման համար չի ներկայացվել ոչ մի ապացույց»,- Reuters-ը մեջբերում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստի խոսքերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս