Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեի պարանոցի հայկական խաչը հեռուստահարցազրույցի ընթացքում համացանցում քննադատությունների տեղիք է տվել։
Իրանի ԱԳՆ ղեկավարի խորհրդական Հոսեյն Շեյխոլէսլամը Sputnik Persian-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է դարձյալ Իրանի Համադանի օդանավակայանը տրամադրել ռուսական ռազմատիեզերական ուժերին պայմանով, որ դա կպահանջի Սիրիայի վիճակը։
«Նստեք, լսեք, կամ էլ գնացեք»,- այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ այս դիտողությունն արեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին։
ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալում այսօր առավոտյան մահացած 20-ամյա Նարեկ Ասատրյանը գլխի շրջանում վիրավորումը ստացել է զորացրվելու նախորդ օրը:
Դեպքի վերաբերյալ տուժած կնոջից ոստիկանությունում ստացված հաղորդման հիման վրա 2016թ. նոյեմբերի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով և նախաքննության համար գործն ուղարկվել ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ հարաբերություններն են այսօր քննարկվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի կապի նախարար Մահմուդ Վաեզիի հանդիպման ժամանակ, հայտնում է contact.az-ը։
Շարունակվում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումները Բաքվում, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը։
Վիգեն Սարգսյանը շրջել է Հայրենական Մեծ պատերազմի Կենտրոնական թանգարանում, ծանոթացել է ներկայացված ցուցանմուշներին:
«Սահմանադրությամբ՝ այն, ինչ կոչվում է Ազգային ժողով, այնտեղ հիմնական ինստիտուտը պատգամավորն է, ոչ թե Ազգային ժողովի ապարատը, նախագահը, տեղակալը»,- նկատեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը։
Հայաստանի զարգացման հիմնադրամի և Նիդերլանդների Թագավորությունում մեր երկրի դեսպանության աջակցությամբ BNN հանրային հեռուստաընկերության «3 op Reis» ճամփորդական ծրագրի նկարահանող խումբը մեկշաբաթյա այցելությունից հետո Հայաստանի մասին 2 տեսաֆիլմ է հեռարձակել։
Սիդնեյում որոտացած հզոր պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն 16 մարդ։ Պայթյունը որոտացել է մեգապոլիսի մարդաշատ շրջաններից մեկի ֆուդ կորտում, հայտնում է Daily Mail-ը։
Ֆիլիպինների Մինդանաո կղզում պայթյունի հետևանքով վիրավերվել են երկրի նախագահ Ռոդրիգո Դուերտեի անվտանգության ծառայության 7 աշխատակիցները և 2 զինվորական։
«Խնդրում եմ՝ հիմնավորեք, ինչո՞ւ խմբակցությունից դուրս եկող պատգամավորը պետք է շարունակի մնալ ԱԺ պատգամավոր, ի՞նչ իրավական, քաղաքական հիմնավորմամբ ենք դա պնդում»,- այսօր Ազգային ժողովում ԱԺ կանոնակարգ-օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը։
78 տարեկան հասակում 2016թ-ի նոյեմբերի 28-ին կյանքից հեռացավ հայտնի գիտնական, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սերգեյի Չիլինգարյանը: Այս մասին տեղեկացրին ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:
Արևելյան Հալեպի տարածքը, որտեղ ապրում է ավելի քան 90 հազար մարդ, կեսօրի դրությամբ ամբողջությամբ ազատագրվել է զինյալներից, հայտնում է Սիրիայում Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը։
Նոյեմբերի 30-ին, 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն:
Ռուսաստանցիների մեծ մասը հանդես է գալիս Արևմուտքի երկրների հետ մերձեցման օգտին, վկայում են «Լևադա-կենտրոնի» հարցման արդյունքները։
2016-2018 թվականները լինելու են խիստ կարևոր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության անցումային դրույթներն արդյունավետորեն կյանքի կոչելու տեսանկյունից: Հանրապետականը պատրաստ է հատուկ առաքելություն ստանձնել այս անցումային շրջանում, որպեսզի այն լինի հնարավորինս կայուն, սահուն և անցնցում:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը զեկուցել է նախարարության գործունեության գերակա ուղղություններից մեկի՝ Հայաստանում և արտերկրում հայկական մշակույթի հանրահռչակման ու զարգացման, մայրաքաղաքից բացի մարզերում ևս մշակութային կյանքի աշխուժացման ուղղությամբ նախարարության նոր նախաձեռնությունների մասին, որոնց Սերժ Սարգսյանն անդրադարձել էր օրերս՝ ՀՀԿ 16-րդ համագումարում հնչեցրած զեկույցի ժամանակ:
Իրանում սպանվել է ԴԱԻՇ-ի հրամանատարներից մեկը, հայտնում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի անվտանգության նախարար Մահմուդ Ալևիին։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ուղևորվել է ՌԴ՝ մասնակցելու նոյեմբերի 30-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, հայտնում է APA գործակալությունը։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը դեկտեմբերի 6-7-ը պաշտոնական այց կկատարի Ռուսաստան, ասվում է Թուրքիայի վարչապետի կայքում։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։
«Մենք բազմիցս քննարկել ենք այն հարցը, որ Ազգային ժողովը ետ է մնում գործադիր իշխանությունից իր ռեսուրսներով, այնպիսի մեխանիզմներով, որը պատգամավորների համար կլինի աջակցող մեխանիզմ՝ օրենսդրական գործունեությամբ զբաղվելու համար։ Ես տեսնում եմ, որ հաջորդ խորհրդարանում էլի ռեսուրսների անհավասար բաշխվածություն է լինելու, էլի պատգամավորներն իրենց ունեցած աշխատակազմի ռեսուրսներով զիջելու են գործադիր իշխանությանն այն դեպքում, երբ ծանրության կենտրոնը պետք է լինի խորհրդարանը»։
«1990-ից մինչ օրս, տարբեր ծրագրերով, Գերմանիան Հայաստանին 825 միլիոն եվրոյի գումար է տրամադրել: Առաջիկա երկու տարիներին էլ Գերմանիան մեր երկրում ծրագրեր կիրականացնի, այժմ դրանց հստակեցումներն են գնում: Ի դեպ, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանի հետ նրանք ընդլայնել են իրենց համագործակցությունը»,- ասաց նա:
ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը կորցրել է Իրաքում գրաված տարածքների 56%-ը, Սիրիայի տարածքների՝ 27%-ը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպը ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի երկրների լիագումար նիստի արդյունքներով։
«Ամիսներ շարունակ բժիշկները պայքարում էին Նարեկի կյանքի համար, սակայն, ցավոք, չհաջողվեց»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
168.am-ի հարցին, թե ընդդիմությունը շանս ունի՞ հաղթելու խորհրդարանական ընտրություններում, Է.Շարմազանովը պատասխանեց. «Անկեղծ` ոչ: Ո՞վ է ընդդիմությունը, մի հատ նայեք, էլի, ի՞նչ է նշանակում՝ շանս ունենալ»:
Ռուսական դպրոցներում կարող են դասավանդել Ուղղափառ մշակույթ առարկան, որը հաշվարկված է 1-11 դասարանների համար։ Կրթության ռուսական ակադեմիան գործարկել է հեռակա քվեարկության գործընթացը առարկայի նախագծի վերաբերյալ, որը կտևի մինչև նոյեմբերի 30-ը, հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը։
Նոյեմբերի 29-ին, ժամը 10.36-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցում:
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթին դուրս չեն գրել Կալիֆոռնիայի համալսարանին կից՝ Ռոնալդ Ռեյգանի բժշկական կենտրոնից, քանի որ երաժշտի վիճակը մնում Է ծանր: Այս մասին տեղեկացնում է TMZ-ն։