ԱՄՆ-ը տարբերություններ է դնում սպառնալիքների միջև, որոնք, նրա կարծիքով, բխում է ԴԱԻՇ-ից, Իրանից, Հյուսիսային Կորեայից, Չինաստանի և Ռուսաստանի հետ տարաձայնություններից, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար էշթոն Քարտերը։
Ֆուտբոլի Արգենտինայի ազգային թիմի և կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լեո Մեսսիի ինքնազգացողությունը վատացել է Արգենտինա թռիչի ժամանակ:
Հռչակավոր սկանդինավցի հեքիաթասաց Հանս Քրիստիան Անդերսենի (1805-1875) կյանքին եւ ստեղծագործությանը նվիրված նոր թանգարան կկառուցվի նրա հայրենիքում՝ Դանիայի Օդենսե քաղաքում:
«Ժողովուրդ» թերթին հայտնի է դարձել, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը գնել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» գույքը՝ սեղաններ, աթոռներ, գորգեր, նկարներ, ֆոտոնկարներ, վարագույրներ եւ այլն:
Հրատարակության տվյալներով՝ Թրամփի խորհրդականներն այս երկու թեկնածությունները դիտում են որպես հիմնականները, վերջնական որոշումը կարող է ընդունվել առաջիկա շաբաթներին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 15-ին`պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Ռուսաստանի ՀՆԱ-ի անկումը 2016թ. երրորդ եռամսյակում կազմել է 0.4%, ասվում է Ռուսաստանի պետական վիճակագրական դաշնային ծառայության («Ռոսստատ») հայտարարության մեջ։
Նոյեմբերի 14-ին, ժամը 16-ի սահմաններում Վազգեն Սարգսյան փողոցում «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենան մոտոցիկլետի է հարվածել:
Եվրամիությունը մտադիր է պահպանել շփումները բոլոր մակարդակներում թուրքական իշխանությունների, ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ և նախկինի պես անհանգստացած է այն իրավիճակի առնչությամբ, որը ստեղծվել է երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։
Նոյեմբերի 14-ին, ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասի թիվ 39/2 տան դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ կառավարությունում վերջին շտրիխներն են անում կառուցվածքային փոփոխությունների հետ կապված: Արդեն համադրել են նախարարությունների կառուցվածքները, նայել՝ կա՞ն արդյոք կրկնվող մարմիններ, տեսչություններ, անկարեւոր կառույցներ, որոնց գործառույթը կարող են փոխանցել այլ մարմնի:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել է ողջ տեղեկատվությունը՝ սկսած այն պահից, երբ սկսվել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի օպերատիվ «մշակումը», որը կասկածվում է 2 միլիոն դոլար կաշառք վերցնելու մեջ։
Վանում հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի իշխող «Ազատություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության գրասենյակի վրա, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
Նոյեմբերի 15-ին, ժամը 00.56-ին ահազանգ է ստացվել, որ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրի մոտակայքում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա:
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ղրիմից Պետդումայի 6 պատգամավորների նկատմամբ, հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
«Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը նոյեմբերի 16-ից 20-ը անցկացնում է իր 17-րդ համաեվրոպական հեռախոսամարաթոնը, որին ավանդաբար մասնակցում են նաեւ Գերմանիայի եւ Շվեյցարիայի տեղական մարմինները:
Հայաստանը ԱՊՀ-ում առաջին տեղն է գրավում համացանցի ազատության մակարդակով: Հանրահայտ Freedom House-ի զեկույցի համաձայն, լինելով ազատ Ինտերնետ ունեցող երկիր, Հայաստանը համացանցի ազատության աստիճանով զգալի առաջ է անցել ոչ միայն հարեւան Ադրբեջանից, Թուրքիայից, Ռուսաստանից եւ Իրանից, այլեւ ԱՊՀ բոլոր անդամ երկրներից:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հավատարիմ է ՆԱՏՕ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 15-ին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի նկատմամբ քրեական գործ է հարուցվել կաշառք ստանալու մեղադրանքով, հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն։
«Ռուսաստանի ղեկավարը նշել է նոր վարչակազմի հետ գործընկերային երկխոսություն հաստատելու պատրաստակամությունը իրավահավասարության, փոխադարձ հարգանքի եւ միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Շփման գծի հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (7 արկ)` հյուսիսային ուղղությամբ օգտագործելով նաև ենթափողային նռնականետ (1 արկ):
Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ համագումարի ժամանակ համագումարի կողմից կընտրվի ՀՀԿ փոխնախագահ՝ Ռազմիկ Զոհրաբյանի փոխարեն։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գործում է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի թելադրանքով:
«Վարչապետը պարզաբանել է, որ կառավարությունն իրավասություն չունի բանկերին տոկոսադրույքների մասով որեւէ պահանջ ներկայացնել, սակայն խոստացել է, որ հետագայում կարող է սուբսիդավորում իրականացնել: Թե որքանով այս խոստումն իրականություն կդառնա, ցույց կտա ժամանակը»:
Անձը շարունակում է ծառայություն իրականացնել: Նա անհրաժեշտ բոլոր բացատրությունները տվել է իր կատարած քայլերի առնչությամբ եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն էլ, բնականաբար, պիտի շարունակի իր հարաբերությունները: Այս իմաստով մարդը եկել է Սուրբ Էջմիածին իր պարտականությունները կատարելու:
Ես կարծում եմ՝ ճիշտ է գումար հավաքելը բանակի համար, 1000 դրամի գաղափարը ճիշտ է, բայց արդար չէ: Ապացույցներ կան, որ գողանում են, բայց չկա ապացույց, որ կանխվել է: Պիտի ոչ միայն կանխվի այդ գողությունը, այլեւ այդ գողացածը հետ բերվի, գողացողները պատժվեն, նոր արդեն հարյուր հազարավոր մարդիկ կօգնեն:
Կառավարությունը հոկտեմբերի 25-ին 864 հազար դրամով «Մանգասար» ընկերությունից գնել է մի նկար: Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ նկարի հեղինակը Ցոլակ Ազիզյանն է:
ԴԱՀԿ-ից էլ պատճառաբանում են, որ «կարմիր գծեր»-ի հետ կապված կան խնդիրներ, այդ պատճառով է արգելանք դրված։ Կրկին նա դիմում է գրում Երեւանի քաղաքապետի անունով։ Այնուհետեւ, տաքսիստի ասելով, ինքը տեւական ժամանակ պայքարում է, որպեսզի մուտք գործի քաղաքապետարանի իրավաբանական բաժին, ստացվում է, այնտեղ նորից են պահանջում, որ քաղաքապետի անունով դիմում գրի…
Երեկ տեղեկացանք, որ որոշ դիմադրությունից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել նաեւ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի (նախկինում թիվ 1 կլինիկական հիվանդանոց) գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը։
Bayerische Motoren Werke AG (BMW) գերմանական ավտոմոբիլաշինական ընկերությունը մտադիր է 2017 թվականին էլեկտրամոբիլների վաճառքներն ավելացնել մեկ երրորդով՝ դրանք հասցնելով ավելի քան 100 հազարի: Այս մասին կոնցեռնի ղեկավար Հարալդ Քրյուգերը հայտարարել է Suddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում: