Ինչ կրճատումներ են սպասվում կառավարությունում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ կառավարությունում վերջին շտրիխներն են անում կառուցվածքային փոփոխությունների հետ կապված: Արդեն համադրել են նախարարությունների կառուցվածքները, նայել՝ կա՞ն արդյոք կրկնվող մարմիններ, տեսչություններ, անկարեւոր կառույցներ, որոնց գործառույթը կարող են փոխանցել այլ մարմնի:

«Արդյունքում կրճատումներ կլինեն, կլուծարվեն, կմիավորվեն առանձին մարմիններ։ Խոսքը թե նախարարությունների, թե առանձնացված կամ կից ստորաբաժանումների մասին է: Կրճատումների նախնական տարբերակն արդեն ուղարկվել է նախարարություններ: Մինչեւ նոյեմբերի վերջ փաստաթուղթը վերջնական տեսքի կբերեն, եւ նախարարությունների կայքերում կտեղադրվի նոր կառուցվածքը: Այս փոփոխությունների արդյունքում շատերը կկորցնեն իրենց աշխատանքը կամ կհայտնվեն նոր կառույցում՝ նոր ղեկավարի ենթակայությամբ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930