«ԵՄ-ն պահպանում է Թուրքիայի հետ շփումները բոլոր մակարդակներով». Մոգերինի
Եվրամիությունը մտադիր է պահպանել շփումները բոլոր մակարդակներում թուրքական իշխանությունների, ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ և նախկինի պես անհանգստացած է այն իրավիճակի առնչությամբ, որը ստեղծվել է երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։
«Մենք սկսել ենք Թուրքիայի հետ իրավիճակից, մենք պայմանավորվել ենք շարունակել զբաղեցնել միասնական վճռական դիրքորոշում հիմնական հայտարարությունների հիման վրա, որը ես արել եմ անցած շաբաթ 28 երկրների անունից՝ արտահայտելով լուրջ անհանգստություն՝ կապված երկրում ստեղծված իրադարձությունների հետ»,- հայտարարել է Մոգերինին լրագրողներին ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների նիստից հետո։
Նա նշել է, որ ԵՄ-ն «մշտապես հետևում է նորությունների, որոնք հաստատում են անհանգստությունները»։
«Ընդ որում՝ բաց են խողովակները Թուրքիայի իշխանությունների, ինչպես նաև ընդդիմության ու քաղաքացիական հասարակության հետ։ Խողովակները բաց են բոլոր մակարդակներում, այդ թվում՝ իմ, որպեսզի մենք կարողանանք շփվել միմյանց հետ»,- հայտարարել է Մոգերինին։