Բաժիններ՝

«2016 թ. ՀՀ պետական պարտքի ցուցանիշը կգերազանցի 50%, 2017-ին պետք է ավելի զգուշավոր լինել». Ատոմ Ջանջուղազյան

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ բյուջեի վրա ազդեցություն են ունեցել նախորդ ժամանակաշրջանում սակագնային, կառուցվածքային փոփոխությունների առկայությունը, կատարողականի փաստացի ցուցանիշները:

Փոխնախարար նշեց, որ 2016 թ. ՀՀ պետական պարտքի ցուցանիշը կգերազանցի 50% և 2017թ-ին ՀՆԱ/դեֆիցիտ ցուցանիշը չպետք է գերազանցի 3%-ը:
«Արտաքին միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի նվազեցում ունենք»,- ասաց Ա.Ջանջուղազյանը` հավելելով, որ պետք է ավելի զգուշավոր լինել:

Նա ներկայացրեց, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից իրականացվող ծախսային ծրագրերի համար 2017 թ. նախատեսվում է հատկացնել 2 մլրդ 649 մլն դրամ` 2016 թ. պետական բյուջեով հաստատված 2 մլրդ 991 մլն դրամի դիմաց: Ծախսերի նվազումը 2016 թ. պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմում է 342 մլն դրամ կամ 11.4 %:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ոլորտների գծով նախատեսվում է հատկացնել 38 մլրդ 514.8 մլն դրամ` 2016 թ. 32 մլրդ 398 մլն դրամի դիմաց: Ծախսերի աճը 2016 թ. համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմում է 6 մլրդ 116.8 մլն դրամ կամ 18.9%:

Տրանսպորտի և կապի ոլորտների գծով նախատեսվում է 49 մլրդ 806.9 մլն դրամ` 2016 թ. 57 մլրդ 780.6 մլն դրամի դիմաց: Ծախսերի նվազումը 2016 թ. պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմում է 7 մլրդ 973.7 մլն դրամ կամ 13.8 %:
Քաղաքաշինության ոլորտի գծով 2017 թ. նախատեսվում է հատկացնել 6 մլրդ 330.9 մլն դրամ` 2016 թ. համար հաստատված 9 մլրդ 82.6 մլն դրամի դիմաց: 2016 թ. պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ ծախսերի նվազումը կազմում է շուրջ 30 %:

Անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի գծով 2017 թ. նախատեսվում է 3մլրդ 898.5 մլն դրամի ծախսեր` 2016 թ. 4 մլրդ 304.8 մլն դրամի դիմաց կամ 9.4 %-ով պակաս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս