Բաժիններ՝

«Մեր բարեփոխումները` ուղղված ներդրումային միջավայրի բարելավմանը, շատ ավելի արագ են լինելու, քան այլ երկրներում». Արամ Մանուկյան

Հաջորդ տարի Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը կարող է ավելին լինել, քան բյուջեի նախագծով ծրագրված 3.2 %-ը: Նման հայտարարություն այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Ըստ նրա` նախատեսվածից ավելի աճը հնարավոր է իրականացվող միջոցառումների արդյունքում: «3.2 % տնտեսական աճը լուրջ թիրախ է, բայց կառավարությունը հակված է ավելի ակտիվ գործողություններ իրականացնել: Թե որքանով դա կհաջողվի, ցույց կտա ժամանակը»:

Ս.Կարայանը նշեց, որ կառավարությունը մեծացնելու է ՀՀ գրավչությունը՝ որպես ներդրումային բարենպաստ միջավայր, վերացնելու է բոլոր վարչարարական խոչընդոտները, ստեղծելու է ինստիտուցիոնալ համակարգեր, որպեսզի մեծանան ներդրումները. «Կստեղծենք շատ նպաստավոր ու գրավիչ ներդրումային դաշտ: Դժվար է կանխատեսել, թե ինչ ներդրումային հոսք կլինի, բայց բոլոր անհրաժեշտ քայլերը կառավարության կողմից կիրականացվեն»:

«Մեր բարեփոխումները` ուղղված ներդրումային միջավայրի բարելավմանը, շատ ավելի արագ են լինելու, քան այլ երկրներում»,- վստահեցրեց նախարարը` հայտբելով, որ իրենց հրավերով Հայաստանում էր «Մետրո գրուպ» ընկերության ներկայացուցիչ, որն այցելել է արտադրական ձեռնարկություններ, և արդեն մի շարք արտադրողների հետ պայանագրեր են կնքվել:

Բացի ներդրումային միջավայրի բարելավումից, Ս.Կարայանի խոսքով, պետք է ներդրվի ներդրողների պաշտպանության ինստիտուտ, որի մասին օրենքը շուտով կներկայացվի ԱԺ, ներդրողների համար առավել առևտրային բարենպաստ ռեժիմների ստեղծում և հեշտ մուտք այլ շուկաներ, ԵՏՄ անդամակցության ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս