Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կոչ է արել ընտրողներին ակտիվ մասնակցություն ունենալ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին, որը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, այդ թվում «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքները։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ինքը չի ստացել ժողովրդի այնպիսի աջակցություն, որ շարունակի իր գործունեությունը քաղաքականությունում։
Անկարայում անցած գիշեր ոստիկանության հատուկ ջոկատայինները ստուգայց են իրականացրել այն վայրում, որտեղ բնակվել է ԴԱԻՇ-ի անդամներից մեկը։ Նա դիմադրություն է ցուցաբերել և սպանվել փոխհրաձգության ընթացքում։
Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի հնարավոր դյուրացման հարցերը և Ռուսաստանից Վրաստան վրացական ֆիլմերի արխիվի վերադարձը կքննարկեն այսօր Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։
«Մոուրինիոն անում է ամեն ինչ, ինչ կարող է: Ժոզեն սիրում է հաջողությունը և դրան հասնելու համար գնում է դիակների վրայով: Նա հաղթում է խաղերն ընդմիջումների ժամանակ. նրա ճառերը հոյակապ են: Ես մինչև հիմա լսում եմ դրանք: Իհարկե, յուրաքանչյուր ֆուտբոլիստ ուզում է հաղթել, բայց Մոուրինիոն իրենով մարմնավորում է հաղթանակը»,- Շահինին է մեջբերում Goal.com-ը:
Գերմանիայում տղամարդը կրակ է բացել 4 ոստիկանի ուղղությամբ, հայտնում է The Independent-ը։
1 մարդ սպանվել է Ֆրանսիայի Պա-դե-Կալե դեպարտամենտում փախստականների ճամբարում տեղի ունեցած կռվի հետևանքով, հայտնում է AFP գործակալությունը՝ հղում կատարելով դեպարտամենտի պրեֆեկտուրային։
2016 թվականի հունվար-սեպտեմբերին Ադրբեջանի ՀՆԱ-ն կազմել է 43.4 մլրդ մանաթ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է, որ մի խումբ անձինք իրացրել են Արմեն Ջիգարխանյանին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր։
Հյուսիսային Օսեթիայի առողջապահության նախարարությունից ստացված վերջին տվյալներով` Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոցում բժշկական օգնություն ստացող Հայաստանի երկու քաղաքացու վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Այս մասին տեղակացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ազգային ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հորդորում է համբերել` տեսնելու համար, թե ինչ արդյունք կարող է ապահովել Կարեն Կարապետյանի կառավարությունը ստվերի դեմ պայքարում:
Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի խնդրահարույց դրույթը` կրկնաքվեարկության մասին իրավապահներին տեղեկություններ հայտնող քաղաքացիները, եթե պարզվի, որ սուտ հաղորդում են տվել, ենթարկվելու են քրեական պատասխանատվության, խիստ կաշկանդող կլինի: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունն ընդունելու մասին հարցը։
Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության նախագահ Դմիտրի Պանկինը 2022 թվականը իրատեսական ժամկետ է համարել Եվրասիական տնտեսական միության շրջանակում ֆինանսական համակարգերի ինտեգրացման համար:
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Օկլենդ քաղաքում հաշմանդամի սայլակով տղամարդն ինքնաշեն ռումբ է պայթեցրել բժշկական կենտրոնում, հայտնում է CBS San Francisco-ն՝ հղում կատարելով ոստիկանությանը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ավարտել է բանակցությունները Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հետ կապված և ս.թ. նոյեմբերի 1-ից Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ներկայումս շվեյցարական «Ցյուրիխ-2» թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր:
Ռուսաստանը մեղադրել է Բելգիային Սիրիայի Հալեպ նահանգի Հասաջեք շրջանի բնակելի թաղամասերին ավիահարված հասցնելու մեջ։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի անդամներ Արման Սահակյանն ու Գրիգոր Գևորգյանը դիմել են ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին`խնդրելով հարուցել կարգապահական վարույթ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Նարինե Բարսեղյանի, Լևոն Գրիգորյանի եւ Մարգարիտա Հարթենյանի նկատմամբ:
Այս գիշեր Թուրքիայում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երեկ Հերթական ցուցադրական ուսումնավարժանքը Շիրակի մարզում: Այս անգամ որպես թիրախային վայր է ընտրվել Ախուրյան համայնքը:
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում 104 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները մոտ 12 տարեկան երկու տղայի է ներգրավել 2 տղամարդու գնդակահարելու գործում, որոնց մեղադրում էին լրտեսության մեջ, գրում է Daily Mail-ը։
«Ես շատ ուրախ եմ, որ ներկա եմ լինելու բանավեճին, Թրամփը կարող է վերադարձնել Ամերիկայի վեհությունը»,- ասել է Մալիք Օբաման, որը տակավին հուլիսին հայտարարել էր, որ մտադիր է ընտրություններում քվեարկել հանրապետականի օգտին:
Հոկտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի շրջանի ուղղությամբ, Աշաղի Աբդուրախմանլի բնակավայրի մոտակայքում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կմեկնի Բեռլին, որտեղ «նորմանդյան քառյակի» ղեկավարների հետ կփորձի գտնել Դոնբասում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիները։
2006-2008թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի պետի պաշտոնում։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ռեալը» հաղթեց «Լեգիային» (5:1), «Լեսթերը»՝ «Կոպենհագենին» (1:0), իսկ «Յուվենթուսը» հյուրընկալվելիս 10 հոգով հաղթեց «Լիոնին» (1:0):
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցերն ու Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման համար ընթացող ռազմական գործողությունները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի Twitter-յան օգտահաշիվը կոտրվել է անհայտ անձանց կողմից, ասվում է Բելգիայի ՆԳՆ-ի պաշտոնական Twitter-ում։